ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Հայաստանի փոքրիկ երգիչները» հիացնում են եվրոպական հանդիսատեսին

Panorama.am

Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Անկախության սերունդ» խորագիրը կրող համերգային շրջագայության է Դանիայում, Գերմանիայում, Հոլանդիայում և Բելգիայում, հայտնում է Panorama.am-ը:

Երգչախումբը համերգներով հանդես է եկել  եվրոպական 9 քաղաքներում, ունեցել է 9 համերգ՝ հանրահայտ Բեռլինի Ֆիլհարմոնիկ համերգասրահից մինչև Բրյուսելի Մայր Տաճար:

Երգչախմբից հայտնում են, համերգներին ներկա են եղել արտերկրի պետական բարձրաստիճան այրեր, օտարերկրյա դիվանագետներ, միջազգային պատվիրակություններ, արվեստագետներ, երգչախմբային արվեստի սիրահարներ:

Անդրադառնալով «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախմբի կատարմանը՝ «Միդվեսթ» աղջիկների երգչախմբի տնօրեն Մարտին Օլսենն ասել է. «Ես երբևէ նման մաքրագույն և գեղեցիկ կատարում չէի լսել: Դուք ստիպեցիք ինձ առնվազն 50 րոպե արտասվել»:

Խմբավար, երգեհոնահար Փիթեր Արենդտն ասել է. «Շնորհակալ ենք այս հիանալի համերգի համար։ Դա միայն երաժշտություն չէր, դուք այս երեկո պատմեցիք մեզ մի երկար և շատ կարևոր պատմություն Հայաստանի մասին»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: