ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Միակ դրականը, որ կարող է Թուրքիան բերել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, դրանից հեռու մնալն է

Օրերս ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, որպես կարևոր գործոն նշեց, որ Թուրքիան կարող է դրական դերակատարում ունենալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում՝ ապահովելով «Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի ապաշրջափակումը, տարածաշրջանում նորմալ փոխգործակցությունը՝ տնտեսական, լոգիստիկ, տրանսպորտային, ենթակառուցվածքային»:

Լավրովը միաժամանակ կարծիք հայտնեց, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացը կարող է դառնալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առանցքային պահ:

Լավրովի այս հայտարարությունը լիովին տեղավորվում է ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցման համատեքստում, սակայն ոչ ավելին: Որքան էլ ռուսական կողմը փորձի թուրքահաճո հայտարարություններ անել, թե՛ ռուսների, թե՛ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկու երկրների, և թե՛ ընդհանրապես միջազգային հանրության համար ակնհայտ է, որ Թուրքիայի հնարավոր դերակատարումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ոչ մի կերպ ու ոչ մի դեպքում չի կարող դրական լինել: Միակ դրականը, որ կարող է Թուրքիան բերել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, դրանից հեռու մնալն է: Սահմանների բացումը, Արցախի ու Հայաստանի ապաշրջափակումը և Լավրովի նշած նորմալ փոխգործակցությունը ոչ մի կերպ չեն կարող որպես նախապայման դրվել Ղարաբաղյան կարգավորման բանակցային սեղանին. այս հարցում հայկական կողմի դիրքորոշումը առավել քան հստակ է:

Ռուս-թուրքական տնտեսական, էներգետիկ փոխգործակցության խորացման և, որպես արդյունք, «Թուրքական հոսք» գազատարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո ռուսական կողմից նման հայտարարությունները սպասելի էին: Բնականաբար, երկկողմ հարաբերությունների ջերմացման համատեքստում կողմերը պետք է ցույց տան, որ կարևորում են միմյանց դերն ու նշանակությունը տարածաշրջանային կարևորագույն խնդիրների լուծման հարցում, սակայն Մոսկվան շատ լավ գիտի, որ Թուրքիայի ներգրավումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կբերի իրապես անկանխատեսելի հետևանքների, ինչն այսօր բացարձակ չի բխում ռուսական շահերից:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ոչ մի կապ չունի հայ-թուրքական հարաբերությունների հետ, որոնց կարգավորումն առանձին, ոչ պակաս խրթին գործընթաց է, որը հայ-թուրքական արձանագրությունների տապալումից հետո, կարծես թե, հայտնվել է փակուղում: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Թուրքիայի կողմնապահ, ակնհայտ պրոադրբեջանական դիրքորոշումից արդեն իսկ պարզ է, որ այս պետությունը ոչ մի կերպ և երբեք չի կարող որևէ դրական ներդրում ունենալ հակամարտության կարգավորման հարցում: Ավելին՝ նման իրավիճակը կարող է հանգեցնել ընդհուպ մինչև պատերազմի վերսկսման: Մոսկվան, բնականաբար, այս ամենը շատ լավ է հասկանում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    20 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: