ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վարչապետը հանձնարարել է ուսումնասիրել գյուղական համայնքներում տրանսպորտի խնդիրները

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հանձնարարել է տարածքային կառավաման և զարգացման նախարարության ու մարզպետների հետ միասին ուսումնասիրել գյուղական բնակավայրերում տրասնպորտի հարցը:

«Ակտուալ է մնում գյուղական բնակավայրերում տրանսպորտի աշխատանքը: Հանձնարարում եմ  տարածքային կառավարման ու զարգացման նախարարության, մարզպետների հետ  համատեղ ուսումնասիրել բարձրացված հարցը` չսահմանափակվելով միայն Երևանին մոտ գյուղական բնակավայրերով», - ասել է վարչապետը, հայտնում է Aysor.am-ը:

Կարեն Կարապետյանը  հանձնարարել է ներկայացնել այն բնակավայրերի ցանկը, որտեղ տրանսպորտի աշխատանքը չի իրականացվում:

«Նշեք պատճառները, թե ինչու՞ չի իրականացվում, ինչպես նաև առաջարկություններ ներկայացրեք խնդրի հստակ կարգավորման հետ կապված», - ասել է վարչապետը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    23 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: