ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 522,8 դրամ ԱՐԾԱԹ - 283,15 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 789,74 դրամ

«Ավրորա» նախաձեռնությունը 20 հազար դոլարի դրամաշնորհ է տրամադրել Մատենադարանին

advantour.com
«Ավրորա» նախաձեռնությունը Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին 20 հազար դոլարի դրամաշնորհը որոշել է տրամադրել հոկտեմբերի 8-ին` Սուրբ Թարգմանչաց տոնին՝ միանալով Հայաստանի մշակութային արժեքներն օտարերկրացիներին լավագույնս ներկայացնելու ջանքերին, հայտում էauroraprize.com-ը:
 
Դրամաշնորհի միջոցով ֆինանսավորվելու է Մատենադարանի տասը գիդ-էքսկուրսավարների դասընթացը Գերմանիայում: Դասընթացի շրջանակում նրանք կայցելեն թանգարաններ և մշակութային կենտրոններ՝ ծանոթանալու թանգարանային կառավարման և ներկայացման նորագույն սկզբունքներին, ինչպես նաև զարգացնելու օտար լեզուներով աշխատող գիդ-էքսկուրսավարների անհրաժեշտ հմտությունները:
 
«Մատենադարանը, լինելով գիտական կառույց, կարևորում է տեղեկատվության մատուցման որակը և ճշգրտությունը: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում գիդերի մասնագիտական պատրաստվածությանը: Այս համագործակցությունը մեզ համար չափազանց կարեւոր է, և մենք ուրախ ենք, որ այն աստիճանաբար ստանում է ռազմավարական բնույթ»,- նշել է թանգարանային կառավարման գծով Մատենադարանի տնօրենի խորհրդական Արա Խզմալյանը։
 
Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը՝ Մատենադարանը, որպես գիտական և մշակութային կենտրոն ունի օտարերկրյա զբոսաշրջիկների ամենամեծ հոսքը։
 
«Դրամաշնորհի տրամադրման որոշումը Սուրբ Թարգմանչաց տոնին կայացնելն ավելին, քան խորհրդանշական է: Այս դրամաշնորհով մենք հպարտությամբ շարունակում ենք 5-րդ դարի թարգմանիչների ավանդույթները` ամրապնդելով հայերի և Հայաստանի տեղը համաշխարհային մշակույթի մեջ:  Հայաստանի մշակութային ժառանգությունը լավագույնս ներկայացնելը որակավորված գիդ-էքսկուրսավարների միջոցով շատ կարևոր է, և այն համընկնում է մեր նախաձեռնության որդեգրած սկզբունքների հետ», - ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։
 
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը և Մատենադարանն առաջին անգամը չէ, որ համագործակցում են: Հիշողության պահպանման «Armenian Memory Act» նախագծի շրջանակում 2015 թվականին ինստիտուտը, ստանալով 25 հազար դոլարի դրամաշնորհ, ձեռք է բերել ձեռագրերի թվայնացման հատուկ սարքավորում՝ դրանք դարձնելով առավել հասանելի հետազոտողների ու հանրության համար: Արդեն շուրջ 700 ձեռագիր մատյան և հազվագյուտ արխիվային փաստաթղթեր են թվայնացվել ծրագրի օգնությամբ. թվայնացման գործընթացը շարունակվում է: «Ավրորա» նախաձեռնության Հիշողության պահպանման «Armenian Memory Act» ծրագիրն ուղղված է պահպանելու հայկական ժառանգության մասին փաստող արխիվների և փաստաթղթերի պահպանմանն ու գործածմանը:
 

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 50%
Քամի՝ 5 կմ/ժ
22 C°
 
19°  30° 
05.07.2020
18°  32° 
06.07.2020
Հարցում

Համարո՞ւմ եք արդյոք Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները քաղաքական հետապնդում: