ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հանդիպում գործարարների և ՏՄՊՊՀ միջև

Lragir.am

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) այսօր կազմակերպել էր քննարկում՝ գործարար համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ:  Հանձնաժողովի կազմակերպած հանդիպմանը հրավիրված էին 3 տասնյակից ավելի գործարարներ՝ հայկական շուկայի մի շարք ոլորտների (կոնյակ, գինի, շինանյութ, տնտեսական ապրանքներ, մանրածախ առևտուր, տեղեկատվական տեխնոլոգիաներ և այլն) առաջատարներ, փոխանցում է b24.am-ը:

Հանդիպմանը ներկա էր նաև ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին, ով բարձր գնահատելով վերջին տարիներին գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ մեր երկրում իրականացվող ջանքերը, ընդգծեց  ՀՀ ՏՄՊՊՀ-ի գործիքակազմն ու լիազորություններն ընդլայնելու անհրաժեշտությունը:

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն իր գոհունակությունն է հայտնել մրցակցային մարմնի և հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի արդյունավետ համագործակցությունից և նշել, որ պալատի անդամ են ՀՀ-ում գործող ավելի քան 20 ֆրանսիական ընկերություններ, որոնց կողմից բարձրացված խնդիրների լուծման հարցում Հանձնաժողովը մշտապես եղել է հետևողական:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: