ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չինաստանն ու ՌԴ մեծացնում են ոսկու պաշարները

regnum.ru

Չինաստանի Ազգային բանկը  սեպտեմբերին մեծացրել է ոսկու պաշարները 5 տոննայով: Արդյունքում, ԱՄՀ տվյալներով, Չինաստանի ոսկու համախառն պաշարները կազմում են 1838 տոննա, ինչի արդյունքում Չինաստանում ոսկու պաշարների մեծությամբ դարձել է վեցերորդ երկիրն աշխարհում (ԱՄՆ, Գերմանիա, ԱՄՀ, Իտալիա և Ֆրանսիա), փոխանցում է REGNUM գործակալությունը:

«Երկնատակը» սեփական ոսկու պաշարների մասին վիճակագրությունը սկսել է հրապարակել 2015թ.-ից սկսած:

Պետք է նշել, որ ոսկու գնումների քանակով առաջատար է համարվում նաև ՌԴ: Սկսած 2007թ.-ից, ՌԴ ոսկու պաշարների ծավալներն աճել են մոտ չորս անգամ՝ 402 տոննայից հասնելով 1527 տոննայի:

Վերջին տարիներին նկատվում է ոսկու կապիտալի արտահոսք Արևմուտքից դեպի Արևելք: Արևմտյան որոշ զարգացած երկրներ, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Հոլանդիան ակտիվ վաճառում են իրենց ոսկու պաշարները:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: