ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան վերածվել է մամուլի գերեզմանոցի. զեկույց

Ebru News

«ժամանակակից լրագրողների միություն» (ԺԼՄ-ÇGD) կազմակերպության Անկարայի ներկայացուցչությունը զեկույց  է հրապարակել եռամսյա արտակարգ դրության ընթացքում թուրքական մեդիադաշտի վիճակի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի կայքին:

Նշվում է, որ տվյալ ժամանակահատվածում Թուրքիայում ձերբակալվել է 184 և բանտարկվել 56 լրագրող, փակվել է 116 լրատվական ծառայություն, անվավեր է ճանաչվել 620 այսպես կոչված «դեղին մամուլի լրագրողական քարտ» և խորհրդարանական նիստերին մասնակցության իրավունք տվող 32 լրագրողական քարտ:

«Հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո Թուրքիան վերածվել է մամուլի գերեզմանոցի: Անցյալ 3 ամսվա ընթացքում արգելափակվել է 8 հրապարակված լուրի հասանելիությունը, 2 իրադարձության վերաբերյալ  լուսաբանման արգելք է սահմանվել, ընթացել է 22 դատական գործ և հետաքննություն, հարուցվել է 6 նոր դատական գործ», - գրում է աղբյուրը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: