ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը 5 կետով բարելավել է դիրքը ՀԲ Doing Business 2017 զեկույցում

Հայաստանը ՀԲ Doing Business 2017-ի զեկույցում զբաղեցնում է 38-րդ հորիզոնականը 190 երկրի շարքում, հայտնում է ՀԲ հայաստանյան գրասենյակի մամուլի ծառայությունը:

«Հայաստանը բարելավել է իր դիրքը 5 կետով` Doing Business-ի 2016-ի զեկույցում ՀՀ-ն 43-րդն էր (վերահաշվարկի արդյունքում, որը պայմանավորված էր նոր մեթոդաբանությամբ և զեկույցում Սոմալիի տնտեսության ընդգրկման հաշվին)»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Doing Business 2017-ի զեկույցում Հայաստանը 1.47 կետով բարելավել է նաև «հեռավորությունը սահմաններից» ցուցանիշը` հասցնելով այն 72.16%-ի` նախորդ 73.63%-ի փոխարեն:

Համաշխարհային բանկի հաղորդագրության մեջ նշվում է, որ ըստ բիզնեսի արդյունավետության համախառն գնահատականի Doing Business-2017-ի առաջին տեղում Նոր Զելանդիան է, երկրորդը Սինգապուրն է, երրորդը` Դանիան, որին հաջորդում են ՉԺՀ Հատուկ վարչական շրջան Հոնկոնգը, Կորեայի Հանրապետությունը, Նորվեգիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Շվեդիան և Նախկին հարավսլավական հանրապետություն Մակեդոնիան:

10 երկիր լավագույն արդյունքի է հասել կառավարման բարելավման ցուցանիշով` դրանք այն երկրներն են, որոնք մեկ տարում առնվազն 3 բարեփոխում են իրականացրել և բարելավել են դիրքերը վարկանիշում:

Այդ երկրների թվում են Բրունեյը, Ղազախստանը, Քենիան, Բելառուսը, Ինդոնեզիան, Սերբիան, Վրաստանը, Պակիստանը, ՄԱԷ-ն և Բահրեյնը:

Հետխորհրդային տարածքից Էստոնիան զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը, Լատվիան 14-րդն է, Վրաստանը` 16, Լիտվան` 21, Ղազախստանը` 35, Բելառուսը` 37:

Հայաստանն առաջ է ՌԴ-ից (40), Մոլդովայից (44), Ադրբեջանից (65), Ղրղզստանից (75), Ուկրաինայից (80), Ուզբեկստանից (87) և Տաջիկստանից (128):

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    23 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: