ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Brexit-ը դեռ չի ազդել բրիտանական տնտեսության վրա

www.timeshighereducation.com

Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալու վերաբերյալ հանրաքվեի արդյունքները դեռ չեն ազդել բրիտանական տնտեսության վրա: Այդ մասին, Deutsche Welle-ի հաղորդմամբ, հայտնել է բրիտանական ONS վիճակագրական ծառայության գլխավոր տնտեսագետ Ջո Գրայսը, փոխանցում է REGNUM գործակալությունը:

«Մենք քիչ ապացույցներ ունենք, որ Brexit-ն անմիջապես բացասական հետևանքներ է ունեցել»,- մասնավորապես նշել է նա:

Ընդ որում, ծառայության փորձագետները նշում են, որ հուլիսից հետո Բրիտանայի ՀՆԱ, չնայած բացասական սպասումներին, անգամ 0,5%.-ով աճել է: Փորձագետների գնահատականներով դա նշանակում է, որ երկիրը ԵՄ-ից դուրս գալու առաջին շոկը բարեհաջող անցկացրել է՝ միաժամանակ կանխատեսելով, որ 2017թ.-ին երկրին սպասվում են դժվար ժամանակներ:

Հիշեցնենք, որ ԵՄ կազմում մնալ-չմնալու հարցն այս տարվա հունիսին դրվեց Մեծ Բրիտանիայում անցկացված հանրաքվեին, որի արդյունքներով հաղթեցին ԵՄ կազմից դուրս գալու կողմնակիցները:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: