ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեր տնտեսությունում սպասվող փոփոխությունները կունենան երկակի ազդեցություն

Հայաստանի տնտեսությունը թևակոխել է լայնածավալ փոփոխությունների փուլ: Խոսքը վերաբերում է Կառավարության նոր ծրագրով ենթադրվող հիմնական փոփոխություններին, որոնք արդեն  մեկնարկել են, իսկ որոշների մասին առնվազն պաշտոնապես հայտարարվել է՝ որպես առաջիկայում ծրագրված: Հիմնական փոփոխությունների թվում են գազի սակագնի էժանացումն արդեն եկող տարվա հունվարից, որը կլինի «Գազպրոմ Արմենիա» ընկերության ՝ ՀԾԿՀ ուղղված դիմումի հիման վրա: Կարևորագույն փոփոխություններից է հոսանքի էժանացումը 2017-ի փետրվարից: Ոչ պակաս կարևոր փոփոխություններ են մեզ սպասվում ՊԵԿ ոլորտում՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասով: Փոփոխություններ ունենք ԵԱՏՄ-ից ներկրվող մեքենաների մաքսավճարների մասով, ԵԱՏՄ-ում ռոումինգի սակագների մասով. դրանք նվազել են: Վարչապետ Կարեն Կարապետյանի այն հայտարարությունից հետո, թե Հայաստան ցանկացած ոք ցանկացած տեսակի ապրանք կարող է ներկրել, մեր երկրում նկատվել են, օրինակ, բանան ու դիզվառելիք ներկրող կազմակերպությունների ավելացում, ինչի արդյունքում արդեն իսկ նկատվում է դիզվառելիքի էժանացում: Թեև բոլոր նշված  փոփոխությունները դրական են, բայց և այնպես, դրանք ենթադրում են համակարգային փոփոխություններ, որոնք չեն կարող ազդեցություն չունենալ մեր ամբողջ տնտեսության վրա: Իսկ այդ ազդեցությունը գնահատելու համար խիստ կարևոր է դա դիտարկել կարճաժամկետ և երկարաժամկեի կտրվածքով:

Սկսենք կարճաժամկետ հնարավոր ազդեցությունից:  Արտադրական ծախսերի տեսանկյունից թերևս ամենաառանցքային փոփոխությունները  գազի ու հոսանքի սակագների էժանացումն է: Այսպես, չնայած, որ սակագների նվազեցումը սպասվում է 2017թ.-ին, սակայն տնտեսությունն այդ փոփոխության վաղաժամ ազդեցությունը կզգա մինչև այս տարեվերջ: Բանն այն է, որ տնտեսագիտության տեսության մեջ գոյություն ունի սպասումների հավանականությունը, որը որքան էլ  ոչ շոշափելի գիտություն թվա, տնտեսության վրա ունի քանակական զգալի ազդեցություն: Առհասարակ ցանկացած փոփոխության մասին պաշտոնական լրահոսից հետո այդ լուրի հետևանքը, որը, կախված դրա բովանդակությունից, կարող է լինել դրական կամ բացասական,  երևում է մինչև դրա փաստացի գործարկումը: Մեխանիզմը հետևյալն է. յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտ ունի երկարաժամկետ և կարճաժամկետ պլանավորում: Իմանալով սպասվող փոփոխության մասին՝ այդ պլանավորումները ևս ենթարկվում են փոփոխությունների: Երկարաժամկետ պլանավորման դեպքում հիմք է ընդունվում այն ժամանակահատվածը, որի ժամանակ նշված փոփոխությունն արդեն գործելիս կլինի: Կարճաժամկետ պլանավորման դեպքում ի հայտ են գալիս այլ գործոններ, ի դեմս՝ սպառողների քանակ շատացնելու, մրցակցային առավելություններ ձեռք բերելու, արտադրական որակները բարելավելու, որոնք չէին արվի, եթե չլիներ առաջիկայում, օրինակ, արտադրական ծախսերի կրճատման սպասումը:  Խոշոր բիզնեսի դեպքում, ասվածը երբեմն կարող է արտահայտվել նաև ժամանակավորապես սեփական եկամուտների կրճատման հաշվին քայերի նախաձեռնությունը, որոնք կփոխհատուցվեն մոտ ապագայում հայտարարված փոփոխությունների ուժի մեջ մտնելով:

Այսինքն, որոշ տեսակի ապրանքների ու ծառայությունների գների էժանացման կարելի է սպասել արդեն առաջիկայում՝ մինչև 2017թ հունվար-փետրվար ամիսները:

Ինչ վերաբերում է տնտեսության վրա սպասվող երկարաժամկետ ազդեցությանն, ապա դրանք չափելի կլինեն միայն այդ փոփոխությունների, այս դեպքում գազի ու հոսանքի ավելի էժան սակագնի հաստատումից հետո, բայց, միանշանակ, ազդեցությունը կլինի դրական. կէժանանան այն բոլոր ապրանքատեսակների գները, որոնք ստեղծվում են մեր երկրում և ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված են գազի կամ էլեկտրաէներգիայի սպառման հետ: Դա կմեծացնի սպառողների գնողունակության մակարդակն, ինչը աշխուժություն կմտցնի նաև ծառայությունների ոլորտում, և ի վերջո կմեծանան ֆինանսական հոսքերը:

Նշված փոփոխություններին ավելի համապարփակ հայացք նետելու պարագայում, հաշվի առնելով նաև հոդվածի սկզբում նշված մյուս հավանական փոփոխությունների մեկնարկը, պետք է տրամադրված լինել նաև կարճ ժամանակահատվածում որոշակի խնդիրների առաջացման հավանականությանը: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ, ըստ էության, նույն մաքսային համակարգում հիմնավոր փոփոխություններ են սպասվում ու տնտեսության ենթակառուցվածքները դրանց դեռ պետք է հարմարվեն, ինչը կպահանջի ժամանակ ու լրացուցիչ ջանքեր:

Սակայն, ցանկացած ջանք ու նաև այդ ճանապարհին կորուստ արդարացված կլինի, եթե ունենանք այն բոլոր նպատակները, որոնց հետքով կարծես շարժվում է այսօրվա Կառավարությունը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: