ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանում սպասվող զորավարժությունները՝ որպես Բաքվի հերթական սադրանք

Նոյեմբերի 12-18-ը Ադրբեջանում լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացվեն, որոնցում, տարածված տեղեկատվության համաձայն, ներգրավված կլինեն երկրի գրեթե ողջ զինուժն ու ռազմական տեխնիկան: Ընդհանուր առմամբ խոսվում է շուրջ 60 հազար զինծառայող, 50 միավոր ինքնաթիռ և ուղղաթիռ, 150-ից ավելի տանկ և այլ զրահատեխնիկա, 700-ից ավելի հրթիռային և հրետանային համակարգ ընդգրկող զորավարժությունների մասին, որոնք իրենց ծավալով Ադրբեջանի կողմից իրականացված խոշորագույն զորավարժությունների թվին կդասվեն:  

Համաձայն պաշտոնական հաղորդագրության՝ նախատեսվող զարավարժությունների նպատակը դաշտային պայմաններում զորքերի և սպառազինության կառավարման համակարգը ստուգելն է: Սակայն ակնհայտ է, որ հակամարտության կարգավորման գործընթացի նման լարված փուլում, երբ փորձագիտական շրջանակների կողմից խոսվում է անգամ բանակցությունների սառեցման և խաղաղ կարգավորման գործընթացի՝ փակուղում հայտնվելու հնարավորության մասին, Ադրբեջանի կողմից նման մասշտաբի զորավարժությունների անցկացումը ոչ այլ ինչ է, եթե ոչ բանակցային գործընթացը տապալելու, Հայաստանի և միջորդների նկատմամբ ճնշում գործադրելուն ուղղված միջոց: Ուժի կամ ուժի սպառնալիքի լեզուն, պատերազմ չսկսելը որպես զիջում ներկայացնելու քաղաքականությունը Ադրբեջանը կիրառել է հակամարտության կարգավորման ողջ ընթացքում: Լայնամասշտաբ զորավարժությունների անցկացումը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ադրբեջանական հերթական սադրանքն է, որով վերջինս փորձ է անում նաև խուսափելու Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունից:

Այստեղ կարևոր է իհարկե փաստել, որ պատերազմի վերսկսմամբ սպառնալու քաղաքականությունը ապրիլյան պատերազմից հետո առավել քան անտրամաբանական է: Ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ իրականում Ադրբեջանը բնավ պատրաստ չէ զենքի ուժով հակամարտության կարգավորման տարբերակին: Ավելին` իր օգտին ունենալով անսպասելիության գործոնը, կիրառելով մեծ քանակությամբ ռազմատեխնիկա և ամենատարբեր զինատեսակներ, Ադրբեջանին չհաջողվեց հասնել իր առջև դրված անգամ նվազագույն պլանի իրականացմանը: Այս փաստն արդեն ամեն ինչ ասում է:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: