ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վիգեն Սարգսյանը հանդիպել է ՀՀ Հանրային խորհրդի անդամների հետ

mil.am

ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնած քննարկումների շրջանակում նոյեմբերի 16-ի երեկոյան ՊՆ վարչական համալիրում կայացել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը ՀՀ Հանրային խորհրդի անդամների հետ, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման ծրագիրը, «Ազգ-բանակ» գաղափարի կյանքի կոչման դրույթները:

Տեսակետներ և կարծիքներ են փոխանակվել առաջարկվող ծրագրի ներդրման նպատակահարմարության, արդյունավետ կիրառման և կառավարման, թափանցիկ վերահսկման մեխանիզմների ձևավորման անհրաժեշտության, զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին աջակցելու հասարակության պատրաստակամության և այլ հարցերի շուրջ: Հաշվի առնելով քննարկվող նախագծի նկատմամբ հասարակության հետաքրքրությունը` ՀՀ Հանրային խորհրդի անդամներն ընդգծել են նման քննարկումների և տեսակետների փոխանակման կարևորությունը:



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    20 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: