ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախում ևս գազի սակագինը կնվազի. «Արմենպրես»

«Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերությունն, այս տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ դիմել է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով` ԼՂՀ-ում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով։

«Արցախգազ»-ն առաջարկել է  մինչև 10.000 խմ սպառողների համար գործող 146.7 դրամ սակագինը նվազեցնել  մինչև 139 դրամ. փոխանցում է «Արմենպրեսը»:

Փոփոխություններ են առաջարկվել նաև 10.000 խմ և ավելի սպառողների համար գործող 257,56 ԱՄՆ դոլար սակագնի նվազեցման վերաբերյալ: Նախ, ներկայացված հայտի համաձայն, ընկերության կողմից սահմանվում են նոր սպառողական խմբեր: Մասնավորապես, ջերմոցային տնտեսություններին նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի`յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման բանաձև է առաջարկվում՝  Pջ = 212 * E, որտեղ` Pջ-ն ջերմոցային տնտեսություններին նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ վաճառվող բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/հազար խորանարդ մետր)՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը, E-ն յուրաքանչյուր հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված մեկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքի մեծությունն է։

Վերամշակող կազմակերպություններին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի՝ յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման բանաձև է առաջարկվում ՝ Pվ = 212 * E, որտեղ` Pվ—ն վերամշակող կազմակերպություններին վաճառվող բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/հազար խորանարդ մետր)՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը:

Իսկ ամսական 10,0 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի` յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման բանաձև է առաջարկվում ՝ P = 242.1 * E, որտեղ` P-ն 10,0 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/հազար խորանարդ մետր)՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը։

ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը հայտնել է, որ հայտն արդեն վերցվել է ուսումնասիրության: Աղբյուրի հաղորդմամբ՝ առաջիկայում Հանձնաժողովը կկազմակերպի քննարկումներ «Արցախգազ» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման նպատակով:

Նշենք, որ առաջին անգամ  «Արցախգազ» ՓԲԸ-ն հայտ է ներկայացրել  ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով՝ բնական գազի վաճառքի սակագների վերանայման նպատակով, հուլիսի 25-ին: Դրա համաձայն, ԼՂՀ-ում սեպտեմբերի 1-ից բնական գազի սակագները մինչև 10.000 խմ սպառողների համար 156 դրամից նվազել են մինչև 146.7 դրամ, իսկ 10.000 խմ և ավելի սպառողների համար 276,98 ԱՄՆ դոլարից դարձնել է 257,56 դոլար:

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 60%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    3 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: