ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՏՄ վարչապետների կողմից ընդունվել է Մաքսային օրենսգրքի մասին նախագիծը

eurasiancommission.org

Եվրասիական միջխորհրդարանական գագաթաժողովի ժամանակ հավանության է արժանացել ԵԱՏՄ միասնական Մաքսային օրենսգրքի մասին նախագիծը:

Նշենք, որ գագաթաժողովը կայացել է Մոսկվայի շրջանում նոյեմբերի 16-ին: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական հաղորդագրության համաձայն, գագաթաժողովին ներկա են գտնվել ԵԱՏՄ անդամ երկրների՝ ՀՀ, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և ՌԴ կառավարությունների ղեկավարները:

Ղազախստանի վարչապետ Բակիջան Սագինտաևը, ով հանդիսացել է Եվրասիական միջկառավարական նիստի ղեկավարը, ողջունելով նիստի մասնակիցներին, նշել է, որ այսօրվա դրությամբ օրենսգիրքը հաստատվել է վարչապետների մակարդակով, մինչդեռ դեկտեմբերին ԵԱՏՄ անդամ-երկրների ղեկավարների մակարդակով հանդիպմանը նախատեսվում է օրենսգրքի մասին պայմանագրի ստորագրում:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն իր հերթին նշել է. «Ստեղծված  են համապատասխան պայմաններ շատ գործընթացների ավտոմատացման համար: Բիզնեսի ու մաքսային ադմինիստրացիայի միջև հաղորդակցությունը հասցվել է նվազագույնի: Այս ամենն ուղղված է բիզնես-միջավայրի բարելավմանը, ինչով էլ պայմանավորված է գործարար ոլորտում փաստաթղթի ստորագրման սպասումը»:

Մաքսային օրենսգիրքը կհանդիսանա Միության բազիսային փաստաթղթերից մեկը, ինչը կբարձրացնի եվրասիական հնգյակի երկրների միջև համագործակցությունը մաքսային կարգավորման ոլորտում: Նախագծի հիմքում ընկած են անցումն էլեկտրոնային տեխնոլոգիաներին, արտաքին տնտեսական գործունեության իրականացման պայմանների բարելավումը, մասնավորապես՝ արտահանման խթանումը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: