ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի և Ռուսաստանի միջև համատեղ նախագծերի Ճանապարհային քարտեզ կմշակվի

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում նախարար Սուրեն Կարայանը նոյեմբերի 22-ին ընդունել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին: Այս մասին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին:

Սուրեն Կարայանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ նախարարությունը հետամուտ է լինելու վարչապետի հետ ավելի վաղ հանդիպման ժամանակ ձեռք բերված համաձայնությունների իրագործմանը: Սուրեն Կարայանի խոսքով, ապրանքների արտահանումը դեպի երրորդ երկրներ երկու երկրների համար կարող է արդյունաբերության զարգացման լավ ուղղություն դառնալ:

Իր հերթին Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը շնորհակալություն է հայտնել Սուրեն Կարայանին հրավերի, ինչպես նաև «Անտրիկոնտրաֆակտ 2016» համաժողովի կազմակերպմանն աջակցելու համար: Դենիս Մանտուրովը ևս խոսել է երրորդ երկրներ արտահանման հնարավորությունների մասին և այս համատեքստում կարևորել գործարարների համար անհրաժեշտ պայմանների ապահովումը:

ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի առաջարկությամբ կողմերը պայմանավոևվել են փոքր և միջին ձեռնարկատիրության համատեղ նախագծերի ճանապարհային քարտեզ մշակել:

Հանդիպման ավարտին նախարար Սուրեն Կարայանն իր գործընկերոջը ներկայացրել և նվիրել է հայկական արտադրության Armphone հեռախոսը:

Օրվա ավարտին հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նախարար Դենիս Մանտուրովը գրառում է թողել Ցեղասպանության թանգարանի հուշագրքում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: