ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Մոնթե Մելքոնյանի հուշարձանը նվիրված է ASALA-ին և քուրդ «ահաբեկիչներին»». թուրք հոդվածագիր

Panorama.am

Թուրքիայում Մոնթե Մելքոնյանի և հայ ազատագրական պայքարի այլ հերոսների հիշատակին կանգեցված հուշարձանը նվիրված է ASALA-ին (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին) և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) «ահաբեկիչներին»: Այս մասին գրել է թուրքական «Sozcu» թերթի հոդվածագիր  Սայգը Օզթուրքը, փոխանցում է Ermenihaber-ը:

Նա Մոնթեին ներկայացնում է որպես ASALA-ի առաջնորդներից մեկը, որը մասնակցել է ղարաբաղյան պատերազմին՝ գլխավորելով աշխարհազորային ուժեր:

Հոդվածագիրը նաև ներկայացրել է հայատյաց գործիչ Դողու Փերինչեքի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի նպատակով հիմնած «Թալեաթ փաշա» կոմիտեի նախագահ Ալի Էրդինչի արձագանքը տվյալ փաստին: Վերջինս տարակուսանք է հայտնել, որ Թուրքիան, որն անգամ Հայաստանում ASALA-ի մարտիկների հուշարձանների առկայության դեմ է բողոքում, հենց Թուրքիայում նրանց հիշատակին  հուշարձանի բացմանը հետևում է  լուռ դիտորդի պես:

Էրդինչը, նշելով, որ Թուրքիան ներսից թուլացնում են, դրանում մեղադրել է հայկական սփյուռքին.

«Հայկական սփյուռքը ոչ միայն արտերկրում, այլև հատկապես վերջին շրջանում մեր երկրում, անջատողական շրջանակների և խմբերի հետ միասին գաղտնի կերպով մի շարք չարամիտ գործողություններ են նախապատրաստում»:

Նա միաժամանակ նշել է, որ «իրենք հայ ժողովրդի և հատկապես Թուրքիայում բնակվող հայ քաղաքացիների հետ որևէ խնդիր չունեն, իսկ վերջիններիս համարում են եղբայրներ»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    22 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: