ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18 748,32 դրամ ԱՐԾԱԹ - 221,73 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 556,59 դրամ

Առցանց անվճար դասընթացներ մշակույթի կառավարիչների համար Եվրոպայի լավագույն մասնագետների կողմից

Եվրոպական միության՝ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի շրջանակում  մշակվել են առցանց, անվճար դասընթացները, որոնք հնարավորություն են տալիս ձեռք բերել նոր գիտելիքներ և ստանալ ձեզ անհրաժեշտ հմտություններ, տեղեկացնում է Բրիտանական խորհրդի մամուլի ծառայությունը:

Յուրաքանչյուր դասընթաց բաղկացած է մի քանի կարճ հոլովակներից, որոնց հաջորդում են գործնական խորհուրդները և օրինակները։ Դասընթացի ավարտից հետո Դուք կարող եք ստանալ վկայական։ Դասընթացները հասանելի են ութ լեզվով (հայերեն, ռուսերեն, ուկրաիներեն, բելառուսերեն, վրացերեն, ռումիներեն և ադրբեջաներեն) և ներկայացնում են մշակութային և ստեղծարար արդյունաբերության ոլորտում եվրոպական լավագույն փորձը։ 

Դասընթացին մասնակցելու և վկայական ստանալու համար Դուք պետք է ընտրեք Ձեր նախընտրած թեման ծրագրի կայքէջում https://www.culturepartnership.eu/en/publishing/online-learning, դիտեք դասընթացի նյութերը և պատասխանեք թեստի հարցերին։ Դասընթացներից չորսը՝ Ռազմավարության մշակում, Շահերի պաշտպանություն, Ստեղծարար Եվրոպա և Ծրագրի առաջարկի շարադրում, արդեն տեղադրված են կայքում։

Ռազմավարության մշակում դասընթացը Ձեզ կսովորեցնի ձևակերպել կազմակերպության տեսլականը, իրականացնել ներքին և արտաքին վերլուծություններ, որոշակիացնել մրցակցային առավելությունները և իրագործել հաջող մարկետինգային նախագիծ (դասընթացը մշակվել է ստեղծարար բիզնեսի մասին հայտնի գրքի հեղինակ Դեյվիդ Փերիշի կողմից)։

Շահերի պաշտպանության դասընթացի հոլովակները Ձեզ կսովորեցնեն մշակել շահերի պաշտպանության ռազմավարություն։ Դուք նաև գործնական խորհուրդներ կստանաք հիմնական գործիքների և արդյունավետ քարոզարշավի մեթոդների մասին (դասընթացը մշակվել է հաղորդակցության փորձագետ Անուշ Բեղլոյանի կողմից)։

Ստեղծարար Եվրոպա հեռահար ուսուցման դասընթացը բաղկացած է հինգ հոլովակից, քայլ առ քայլ հրահանգներով՝ ինչպես դիմել «Ստեղծարար Եվրոպային»՝ մշակույթի ոլորտում Եվրոպայի ամենամեծ դրամաշնորհային ծրագրին (դասընթացը մշակել է «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի Լիտվայի գրասենյակի ղեկավար Էգլե Դելտուվայտեն և Էստոնիայի գրասենյակի ղեկավար Իվլին Կարու-Վեսկիոյան)։ Այս դասընթացի շնորհիվ Ստեղծարար Եվրոպա ծրագրին դիմելիս Դուք կիմանաք ընտրության չափանիշների, գրանցման ընթացքի, գործընկերների փնտրման և հաջողության գրավականների մասին։

Ծրագրի առաջարկի շարադրման դասընթացը կօգնի մշակույթի կառավարիչներին մշակել ծրագրի առաջարկներ և այսպիսով ձեռք բերել ծրագրի իրականացման համար անհրաժեշտ միջոցներ: Դասընթացի ավարտից հետո Դուք կկարողանաք սահմանել նախագծի նպատակները, խնդիրները և ակնկալվող արդյունքները, գտնել գործընկերներ և մշակել պատշաճ հայտադիմումներ: Դասընթացը վարում է Մագդալենա Կռասովսկա-Իգրասը՝ ծրագրի առաջարկի և բյուջեի շարադրման դասընթացավարը, ով ունի ավելի քան տասներկու տարվա փորձ:

Եվրոպական միության՝ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի նպատակն է աջակցել մշակութային և ստեղծարար արդյունաբերությանը և մեծացնել դրանց ներդրումը սոցիալ-տնտեսական զարգացման մեջ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում։

Դասընթացների մասին ավելին իմանալու համար այցելեք www.culturepartnership.eu կայքէջը կամ գրեք [email protected] հասցեին։



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 55%
Քամի՝ 22.53 կմ/ժ
17 C°
 
14°  26° 
19.09.2018
14°  26° 
20.09.2018
Հարցում

Ձեր կարծիքով՝ Ադրբեջանը կդառնա՞ ՀԱՊԿ անդամ: