ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պատրա՞ստ է արդյոք Թուրքիան հրաժարվել ՆԱՏՕ-ից հանուն ՇՀԿ-ի

newsru.co.il

Նոյեմբերի երկրորդ կեսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես եկավ հայտարարությամբ՝ «ինչո՞ւ չպետք է Թուրքիան լինի Շանհայյան հնգյակում»: Թուրքիայի նախագահը նման մտադրության մասին ասել է՝ շեշտելով, որ 53 տարի է Թուրքիան սպասում է ԵՄ անդամակցությանը: Ստացվում է, որ Թուրքիայի նախագահը յուրօրինակ սպառնալիք-վերջնագիր է ներկայացնում Եվրամիությանը: Այսօր՝ Էրդողանի այդ հայտարարությունից մոտ մեկ տասնօրյակ անց եվրոպական տարբեր մարմինների ներկայացուցիչների կողմից արված հայտարարություններից պարզ է դարձել, որ Թուրքիայի՝ իր ինքնագնահատականը բարձրացնող յուրօրինակ սպառնալիքն այդքան էլ «չաշխատեց», քանի որ հնչեցին կարծիքներ, որ Թուրքիայի՝ ԵՄ-ին ինտեգրումը նպատակահարմար չէ (անգամ, եթե վերջինս գնա դեպի Շանհայ հինգ, հեղ.): Ավելին, Էրդողանի սպառնալիքի ոգով արված հայտարարությունն այսօր իր իսկ երկրին կանգնեցրել է շատ հետաքրքիր մի փակուղու առաջ, որին կանդրադառնանք ստորև: Իսկ մինչ այդ, փորձենք հակիրճ համեմատել ԵՄ-ն և Շանհայյան համագործակցության կազմակերպությունը:  

 

Կազմակերպությունը

Հիմնադրումը

Տա-

րածքը

Բնակ-չությունը

Տնտեսությունը

Շանհայյան համագործակցության կազմակերպություն

1996թ.՝ Շանհայ հինգ,

2001թ՝ Շանհայյան համագործակցության կազմակերպություն

34,3  մլն կմ2

3 մլրդ 40 մլն մարդ (2015թ. դրությամբ)

 

ՇՀԿ անդամ Չինաստանի  տնտեսությունն աշխարհում առաջինն է անվանական ՀՆԱ-ով

Եվրամիություն

1958թ.

4.324.782 կմ2

510 միլիոն

16.220 տրիլիոն դոլար(2-րդը աշխարհում, 2015թ. դրությամբ)

 

Նպատակները

Եվրամիություն

Եվրոպական միությունը սկզբնավորվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ որպես պատերազմից տուժած տնտեսությունների համար վերականգնման ու զարգացման մոդել: Միության հիմնադրման տարեթիվը համարվում է 1958թ.-ը՝ Հռոմի պայմանագրով: ԵՄ ձգտում է ապահովել մարդկանց, ապրանքների, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժ, ընդունել և ապահովել ընդհանուր քաղաքականություն առևտրի, գյուղատնտեսության, ձկնորսության և տարածաշրջանային զարգացման վերաբերյալ: Ի սկզբանե հիմնադրվելվ՝ որպես տնտեսական միության, այն հետզհետե վերացվեց քաղաքականի, որն իր մեջ ներառում է նաև անդամ երկրների միասնական քաղաքականություն շրջակա միջավայրի, առողջապահության, արտաքի հարաբերությունների ու անվտանգության, արդարադատության և միգրացիայի հետ կապված հարցերում:

 

Շանհայի համագործակցության կազմակերպություն (ՇՀԿ)

Կազմակերպությունն, ըստ էության, ունի պաշտպանական ֆունկցիա: Խոսքը վերաբերում է մասնավորապես անդամ երկրների միջև կայունության ու անվտանգության ամրապնդմանը, նրանց կողմից ահաբեկչության, նարկոբիզնեսի, սեպարատիզմի ու էքստրեմիզմի դեմ համատեղ պայքարի իրականացմանը, ինչպես նաև տնտեսական, էներգետիկ, մշակութային համագործակցությանն անդամների միջև:

 

Առաջին ակնհայտ տարբերությունը, որ կա երկու միավորների միջև ՝ համագործակցության տեսակներն են. ԵՄ-ում այն տնտեսական ուղղվածության է, ՇՀԿ-ում՝ անվտանգության:

Մյուս կողմից, եթե քննարկենք, թե ո՞ր կազմակերպությունը կարող է լինել ցանկալի որևէ երրորդ կողմի համար, ապա միանշանակ պատասխանն այստեղ ճիշտ չի լինի, որովհետև ԵՄ և ՇՀԿ արժեքային համակարգերի միջև կա հսկայական տարբերություն: Մի կողմում եվրոպական արժեհամակարգն է՝ հիմնված ազատ տնտեսական հարաբերությունների, հավասար տնտեսաիրավական դաշտի գործիքների տրամադրման վրա, մյուս կողմում եվրասիական համակարգն է՝ փոխադարձ անվտանգության երաշխիքների հիման վրա տարածաշրջանային կայունության ապահովմամբ:

Այս իմաստով, ասել, որ ՇՀԿ ինչպես Թուրքիայի, այնպես էլ աշխարհի որևիցէ այլ պետության համար կարող է հանդես գալ ԵՄ այլընտրանք, այնքան էլ ճիշտ չի լինի:

Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից սպառնալիքի ոճով արված բարձրագոչ հայտարարությանը, ապա պետք է նշել, որ դրան անմիջապես հաջորդեց ՇՀԿ համահիմնադիր գեներալ-գնդապետ Լեոնիդ Իվաշովի մեկնաբանությունն, ով ողջունելով Էրդողանի «ճիշտ» կողմնորոշումը դեպի ՇՀԿ, չմոռացավ հիշեցնել մի շատ կարևոր նյուանսի՝ ՆԱՏՕ-ի մասին: «Այսպիսի խնդիր կա. ՆԱՏՕ-ի նման ագրեսիվ ռազմական դաշինքի անդամի համար ՇՀԿ անդամակցություն նախատեսված չէ: Համենայնդեպս, այս պահին դա այդպես է: ՆԱՏՕ-ն, մասնավորապես, ոչնչացրել է անկախության համար պայքարող որոշ պետությունների: Հետևաբար, այս գործընթացը՝ Թուրքիայի հավանական անդամակցությունը ՇՀԿ-ին, պետք է երկկողմանի լինի: Մի կողմից Թուրքիան պետք է զբաղվի անդամակցության գործընթացով, մյուս կողմից սկսի ՆԱՏՕ-ից հեռանալու գործընթացը»,-  նշել է Իվաշովը:

Ստացվում է, որ Էրդողանն իր՝ ԵՄ-ին ուղղված սպառնալիքին ի պատասխան, ստացավ ՇՀԿ-ից հնչող նախապայման, որով ամրագրվում է, որ ՇՀԿ-ի դռները բաց կլինեն Թուրքիայի համար միմիայն ՆԱՏՕ-ից հեռանալու նախապայմանով:

Դե ինչ, հետաքրքիր արտաքին քաղաքական կուրս է ընտրել Էրդողանը: Այն, որ ԵՄ դեռ պատրաստ չէ Թուրքիային հյուրընկալել, դա հստակ է, հասկանալի է նաև, որ Թուրքիային էլ ձեռք չի տա հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցությունից: Ուստի, կա՛մ Էրդողանը պետք է հաշտվի ևս միառժամանակ սպասել ԵՄ մուտքի մոտ, կա՛մ էլ ԵՄ-ի վախեցնելու համար այլ ուղղություն փնտրի:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: