ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 030,68 դրամ ԱՐԾԱԹ - 227,79 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 074,57 դրամ

Աշխարհի տասը ամենահետաքրքիր տոնածառերը (ֆոտոշարք)

The Portland Press Herald

Ամանորի տոների ամենագեղեցիկ և շքեղ զարդն իհարկե տոնածառն է: Տոնածառերը լինում են շատ տարբեր՝ բնական կամ արհեստական, մեծ կամ փոքր, կանաչ կամ արծաթափայլ: Դրանք լինում են զարդարված կա՛մ լույսերով, կա՛մ խաղալիքներով, կա՛մ մոմերով, կա՛մ էլ բոլորը միաժամանակ: Սակայն երբեմն հանդիպում են շատ յուրօրինակ, հետաքրքիր, երբեմն էլ խիստ տարօրինակ տոնածառեր:

Եվ այսպես, ձեզ ենք ներկայացնում աշխարհի երբևէ հանդիպած ամենաինքնատիպ և եզակի տոնածառերը, որոնք հաստատ անտարբեր չեն թողել և ոչ մի անցորդի:

Ամենաբարդ տոնածառը տեղադրվել է Գերմանիայի Դորտմունդ քաղաքում: Այն բաղկացած է փոքր եղևնիներից և ունի 45 մետր բարձրություն:

 

Image result for 45 metres dortmund christmas tree

 

Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքի առևտրի կենտրոններից մեկում տեղադրել են «Lego» տոնածառը, որի բարձրությունը 9 մետր է:

Image result for lego christmas tree in manchester

Իսկ Փարիզյան «Galeries Lafayette»-ում տեղադրված է տոնածառն էլ զարդարված է Սվարովսկի բյուրեղներով, ինչը ոչ միայն տպավորություն է ստեղծում, թե այն պատրաստված է բյուրեղից, այլ նաև նուրբ զնգզնգոց է արձակում: 

Image result for swarovski christmas tree in Galeries Lafayette

Քանի որ Մալդիվերում դժվար է եղևնի գտնել, որոշել են, որ տոնածառը լինելու է ոչ միայն ջրի տակ, այլև նաև պատրաստված է լինելու մարջանից, իսկ քանի որ մարջանը կենդանի օրգանիզմ է, ապա տոնածառը ոչ միայն  երկար տարիներ պահպանվելու է, այլ նաև աճելու է: 

Image result for «Anantara Kihavah Villas christmas tree in maldives

Բրազիլիայի Ռիո-դե-Ժանեյրո քաղաքի 500–տոննայանոց գլխավոր տոնածառը տեղադրված է ջրի վրա և զարդարված է 3 մլն լամպով:

Related image


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 40%
Քամի՝ 6.44 կմ/ժ
19 C°
 
10°  21° 
18.10.2018
11°  21° 
19.10.2018
Հարցում

Սպասու՞մ եք արդյոք ղարաբաղյան բանակցությունների վերսկսման՝ Փաշինյան-Ալիև ձևաչափով