ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի երիտասարդական կազմակերպությունները դժգոհ են ՀՀ նախագահի մամլո քարտուղարի ասածից

Aparaj.am

Արցախի երիտասարդական և հասարակական կազմակերպություններն իրենց բողոքի ձայնն են արտահայտում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման մասին վերջերս արտահայտված անընդունելի ձևակերպումների դեմ: Դեկտեմբերի 2-ին նրանք հանդես են եկել դատապարտող հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է.

«Արցախի երիտասարդական հասարակական կազմակերպությունները խորապես անհանգստացած են վերջերս ՀՀ նժախագահի մամլո քարտուղար Վլադիմիր Հակոբյանի՝ «Ազատություն» ռադիոկայանին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմմասին տված հարցազրույցում արտահայտած այն մտքից, որ «Որևէ տարածքի վերադարձի մասին հարցը կարող է առարկայական լինել միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման պարագայում»:

Մենք՝ անկախության սերնդի ներկայացուցիչներս, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման այսպես կոչված «Մադրիդյան սկզբունքներ»-ի առնչությամբ բազմիցս նշել ենք մեր դիրքորոշումը, շեշտելով, որ մեզ առաջարկվող տարբերակը որակում ենք անարդար և մեր ժողովրդի ազգային-պետական շահերին հակասող։

Համոզված ենք, որ հակամարտության կարգավորման շուրջ ԵԱՀԿ ՄԽ կողմից ներկայացված ցանկացած փաստաթուղթ առանց ԼՂՀ ժողովրդի համաձայնության չի կարող կենսագործվել, ինչպես դա բխում է ժողովուրդների ազատ ինքնորոշման միջազգային իրավական նորմից, որը դրված է նաև հիմնախնդրի կարգավորման հիմքում:

1991թ. դեկտեմբերի 10-ին ԼՂՀ ժողովուրդը, իր կամքն արտահայտելով անկախության մասին հանրաքվեում, հաստատել է անկախ ապրելու իր վճռականությունը և միջազգային իրավունքի բոլոր նորմերի և լուծարվող ԽՍՀՄ-ի օրենքների հիմքի վրա հռչակել է պետություն՝ Ադրբեջանական Հանրապետությանը իրավաբանորեն չպատկանող տարածքներում:

Իրեն պարտադրած պատերազմի ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դուրս չի եկել Լեռնային Ղարաբաղի սահմաններից՝ այն երկրամասից, որը իրեն է պատկանում թե փաստորեն, թե իրավաբանորեն, թե պատմականորեն: Այդ տարածքների կարգավիճակը ամրագրված է 2006 թվականին ընդունված ԼՂՀ Սահմանադրությամբ: Հետևապես՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չունի, այսպես կոչված, «անվտանգության գոտի հանդիսացող տարածքներ»: ԼՂՀ անքակտելի մաս կազմող բոլոր տարածքներն ըստ վարչական ենթակայության բաշխված են «ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքի համաձայն:

Մենք ողջունում ենք ԼՂՀ-ում խաղաղության ապահովմանն ուղղված միջնորդական ջանքերը, սակայն մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ Արցախի ճակատագրին և շահերին առնչվող ցանկացած համաձայնություն, որ ձեռք կբերվի առանց ԼՂՀ լիարժեք եւ իրավահավասար մասնակցության, չի կարող ընդունվել մեր կողմից»:

Հայտարարության տակ ստորագրել են «Հայկի Սերունդ», ԱԱՄ «Հայրենյաց Պաշտպան», «Առաջ Արցախ», «Արցախակերտում», «Միացյալ Հայաստան», «Հանուն Արցախի», «Մտքի ուժը», «Հանուն հայրենիքի», «Իրազեկ սերունդ», «Արա Գեղեցիկ» և «Ազգային Արցախ» երիտասարդական և հասարակական կազմակերպությունները։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 29%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: