ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իտալիայում հանրաքվեի արդյունքները կարող են ԵՄ-ում նոր ցնցումների պատճառ դառնալ

Reuters

Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին հայտարարել է, որ մտադիր է հրաժարական տալ, երկրում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում ձախողելուց հետո:

Կիրակի օրը տեղի ունեցած հանրաքվեին, որին մասնակցությունը կազմել է 70%, քաղաքացիների 60%-ը դեմ է քվեարկել առաջարկվող փոփոխություններին:                 

«Ես պարտվել եմ և դա ​​բարձրաձայնում եմ», - ասել է Իտալիայի վարչապետը, -«Կառավարության կազմում աշխատելու իմ փորձն այստեղ ավարտվում է»:

Մատեո Ռենցին ստանձնել էր Իտալիայի վարչապետի պաշտոնը 2014 թվականի փետրվար ամսին: Մինչ այդ նա մի քանի տարի եղել է Ֆլորենցիայի քաղաքապետը:

Օրինագիծը, որը Ռենցին առաջարկել էր հանրաքվեի, նախատեսում էր Իտալիայի պետական իշխանության մարմինների համակարգում երկրի սենատի դերի ու գործունեության փոփոխում։

Նախատեսվում էր, որ խորհրդարանը կձևավորեն շրջանային խորհուրդները, որոնցից Սենատ կանցնի 74 խորհրդական և 21 քաղաքապետ: Եվս 5 խորհրդականի պետք է նշանակեր նախագահը:

Եթե ուղղումներն ընդունվեին, Սենատը կկրճատվեր ավելի քան 3 անգամ` 315-ի փոխարեն ունենալով 100 անդամ:

Հանրաքվեի ելքի համար, սակայն, որոշիչը Սենատի կազմն ու լիազորությունները չէին:  Իտալացիները, ովքեր դժգոհ են Մերձավոր Արևելքից ժամանած փախստականների թվի ավելացումից ու տնտեսական լճացումից, նման կերպ հնարավորություն ստացան արտահայտել իրենց դժգոհությունը:

Արդյունքում արտահերթ ընտրություններ են անցկացվելու, իսկ հարցումների համաձայն՝ առաջատարը «Հինգ աստղ» ձախակողմյան շարժումն է, որի առաջնորդը դեմ է կառուցվածքային բարեփոխումներին և տնտեսման քաղաքականությանը։

Եվրոգոտուց դուրս գալու կոչերի շնորհիվ միավորներ է հավաքում նաև «Հյուսիսի Լիգա» աջակողմյան շարժումը, որի առաջնորդ Մատեո Սալվինին Ռենցիին կոչ է արել անհապաղ հեռանալ պաշտոնից:

Ինչ վերաբերում է  Իտալիայում սահմանադրական հանրաքվեի ձախողմանը եվրոպական արձագանքին, ապա, ըստ գերմանական Der Spiegel պարբերականի փորձագետների, այն կարող է կոլապս առաջացնել ոչ միայն իտալական էկոնոմիկայում, այլև սպառնալիք դառնալ ողջ եվրոգոտու գոյության համար։

Պարբերականը հիշեցնում է, որ Իտալիայի պետական պարտքը կազմում է ավելի քան 2,2 տրիլիոն եվրո կամ երկրի ՀՆԱ-ի 13 տոկոսը, ինչն աշխարհում ամենաբարձր ցուցանիշն է։ Բացի այդ, մշտապես աճում է Իտալիայի արտաքին պարտքը, որն այժմ կազմում է ՀՆԱ-ի 60 տոկոսը։ Արդյունքում, եթե Իտալիան ի վճակի չլինի վճարել այդ գումարները, կարող է տեղի ունենալ նոր գլոբալ ֆինանսական շոկ, որն իր չափերով կգերազանցի 2010-2012թթ․ ֆինանսական ցնցումները։ Իսկ Ռենցիի հրաժարականից հետո մյուս ֆավորիտ ուժերը կարծես հակված չեն կատարել ԵՄ պահանջները: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 71%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    11 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: