ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 197,02 դրամ ԱՐԾԱԹ - 278,48 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 513,44 դրամ

Արդյո՞ք դոլարը եվրոյից թանկ կլինի

2016թ.-ը մոտենում է ավարտին: Գուցեև հենց այս փաստով է պայմանավորված տարատեսակ տնտեսական ցուցիչների, այդ թվում՝ միջազգային արժույթների փոխարժեքների հետ կապված բազմաթիվ կանխատեսումների առկայությունը: Մասնավորապես, օբյեկտիվ պատճառներով, առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում ԱՄՆ և ԵՄ արժույթները: Այն պարզ ճշմարտությունը, որ հենց այս արժույթներն են հանդիսանում աշխարհի ամենափոխարկելիները և որ նաև համարվում են մրցակիցներ, ապահովում է դրանց շուրջ կանխատեսումների և գնահատականների տարեվերջյան մեծ ալիքը:

Այսպես, տարբեր տվյալների համաձայն, նոյեմբերի սկզբին եվրոյի փոխարժեքը դոլարի նկատմամբ տատանվում էր 1.1063 - 1.1275 շրջանակներում, ինչից հետո, արդեն ամսվա վերջին այն սկսում է կորցնել իր դիրքերը՝ հասնելով 1.0599 մակարդակի: Եվրոյի փոխարժեքի անկումը շարունակվում է նաև այս ամիս:  Դեկտեմբերի 6-ին նվազագույն շեմը հասավ 1.0534-ի, դեկտեմբերի 7-ին եվրոն արժեցավ 1,0734 դոլար՝ աճելով +0,0016 փոխանակային կետով, կամ որ նույնն է՝ 0.15 %-ով:

Պետք է նշել, որ եվրոյի փոխարժեքը կապված է ինչպես դոլարի փոխարժեքից, այնպես էլ Եվրոպայում գրանցված իրավիճակից: Օրինակ, եվրոյի փոխարժեքի վերջին անկումները մեծապես պայմանավորվեցին Իտալիայի ընտրությունների արդյունքներով: Դոլարի դիրքերն ամրանում կամ թուլանում են նավթի գներով, ԱՄՆ իրավիճակով կամ ոսկու գներով պայմանավորված. որքան այս ցուցիչները բարձրանում են, արժույթների փոխարժեքներն անկում են ապրում: Ընդհանուր առմամբ, նշված գործոնների կապը փոխարժեքների հետ հակադարձ համեմատական է, այսինքն արժույթները հակադարձ համեմատական են աճում համաշխարհային տնտեսության անորոշության մակարդակի փոփոխությանը:

Հարցի պատասխանը՝ կլինի՞ արդյոք 2016-ը բեկումնային, և դոլարը վերջապես «կհաղթի՞» եվրոյին փոխանակային կուրսի համատեքստում, ուղղակիորեն կախված է որոշ գործոններից: Եվրոյի համար այդ գործոնը կախված է բրիտանական տնտեսության՝ ԵՄ տնտեսության հետ կապից (կմնա՞ արդյոք Բրիտանիան՝ որպես եվրագոտու լիիրավ անդամ, թե՞ այնուամենայնիվ կստանա ասոցացված երկրի ստատուս, ինչպիսի՞ն կլինեն ԵՄ տարեկան ամփոփիչ մակրոտնտեսական ցուցանիշները և այլ): Դոլարի համար առաջնային գործոն շարունակում է լինել նավթի գինը, ինչպես նաև ԱՄՆ արտաքին քաղաքական կուրսի շուրջ ստեղծված անորոշությունը:

Պետք է նշել, որ եվրոն դոլարից էժան եղել  է միայն 2001-2002 թթ.-ին (նվազագույն մակարդակը կազմել է 0.8560[1]): 14 տարիների ընթացքում նման դեպք երբեք չի գրանցվել, չնայած, որ այսօրվա  մակարդակն ամենամոտն է այդ նվազագույնին:

Եթե փորձենք հասկանալ՝ հնարավո՞ր է եվրոյի ռադիկալ դեվալվացիա 2017թ.-ին, ինչի արդյունքում դոլարն ավելի թանկ կդառնա, ապա պատասխանը կարող է լինել և դրական: Brexit-ը, Եվրամիությունում անցկացվող ընտրությունները, որոնք, կարծես թե, ակտիվացնում են ԵՄ նկատմամբ «հակա» տրամադրությունները, ինչպես նաև արդեն մի քանի տարի շարունակվող եվրագոտու ճգնաժամը հուշում են, որ եվրոն առաջիկայում կշարունակի էժանանալ: Մինչդեռ, պետք է նշել, որ դոլարի հետ ևս ամեն ինչ հարթ չէ և այս արժույթը ևս կարող է արժեզրկվել: Չենք կարող հստակ ասել, որ երկու արժույթների անկումների համամասնությունը կլինի այն տարբերությամբ, որ որևէ մեկը կկարողանա «հաղթել» մյուսին: Իրականում կարծում ենք, որ 2017-ին մենք կունենանք երկու «պարտված» միջազգային արժույթ:

այլ նյութեր այս թեմայով


Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 31%
Քամի՝ 6 կմ/ժ
24 C°
 
14°  27° 
16.09.2019
15°  27° 
17.09.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը