ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրն ունի երեք հիմնական թև․ փոխնախարարը ներկայացրել է որոշ մանրամասներ

ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրն ունի երեք հիմնական թև՝ քաղաքական, իրավական բլոկը, երկրորդը՝ ոլորտային, և երրորդը՝ առևտուր ու ներդրումներ, որը նախկին խորը և համապարփակ համաձայնագրի վրա էր հիմնված՝ բացառությամբ ազատ առևտրի բաղադրիչը, այսինքն՝ մաքսատուրքերի զրոյացումը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը։

Նա ներկայացրել է ՀՀ-ԵՄ բանակցությունների որոշ մանրամասներ։

«Չենք բանակցում այն պարզ պատճառով, որ լինելով որևէ տնտեսական կամ մաքսային միության անդամ, երկիրն առանձին մաքսատուրքերի վերացում չի բանակցում: Այսինքն՝ ազատ առևտրի բաղադրիչ նախկինում կար, հիմա չկա՝  դա մեկ: Հետո նաև որոշակի բաներ, որ բխում էին ազատ առևտրի տեքստից և լոգիկայից, մենք այդ մասերը, համապատասխանաբար, կամ թեթևացած ենք  բանակցում, կամ դուրս են եկել»,-ասաց նա:

Փոխնախարարը միաժամանակ նշեց, որ ծածկույթի տեսանկյունից, նախկինում եղած բոլոր 12 ուղղություններից 10-ը նախատեսված են այս փաթեթում: «Նույնիսկ դրանց ավելացվել են մեկ-երկուսն՝ ավելի ամբողջական ու համապարփակ դարձնելու առումով»,-ասաց նա:

Գարեգին Մելքոնյանը ներկայացրեց նաև յուրահատկությունը. «Եթե նախորդի դեպքում մենք բանակցում էինք առաջին անգամ, հիմա փորձ ունենք բանակցելու և, միաժամանակ, ԵԱՏՄ հանգամանքը կա ու շատ հարցերով պետք է մանրամասնորեն դիտարկենք ԵԱՏՄ  կանոնակարգումների տեսանկյունից, որպեսզի հետագայում իրականացման ժամանակ մակրոտնտեսական շահի տեսանկյունից մենք խնդիր չունենանք»,- ասաց նա:

Թե բանակցությունների ավարտի մոտավոր ժամկետ երբ կնշվի, փոխնախարարը չկարողացավ հայտնել. «Բանակցությունների ավարտի հետ կապված երբեք որևէ կառույց ժամկետ չի նշել»:

Փոխնախարարի խոսքով՝ այս տարվա համար իրենց մասով հինգ բանակցային ռաունդ էին պայմանավորվել, 4-ն արդեն իսկ իրականացվել է, իսկ վերջին ռաունդն իրականացնելու են դեկտեմբերի 13-15-ին՝ Բրյուսելում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: