ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ մշակույթի նախարարությունն ու Էրմիտաժը կգործակցեն

Դեկտեմբերի 13-ին Կարմիր բլուրի հնագիտական նյութերն ուսումնասիրելու վերաբերյալ համագործակցության համաձայնագիր է ստորագրվելու ՀՀ մշակույթի նախարարության և Էրմիտաժի միջև։ Փաստաթուղթը Հայաստանի պատմության թանգարանի դահլիճում ստորագրելու են նախարար Արմեն Ամիրյանը և Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին։

Միխայիլ Պիոտրովսկին իր ծննդավայր Երևան է ժամանում որդու՝ Բորիս Պիոտրովսկու հետ, որը զբաղվում է արվեստի պատկերագրքերի հրատարակչական գործով, գրում է Aysor.am-ը։

Պիոտրովսկին մասնակցելու է հոր՝ հայտնի հնագետ Բորիս Պիոտրովսկու հուշատախտակի բացման արարողությանը, «Էրեբունի» պատմահնագիտական ինստիտուտ-թանգարանում մասնակցելու է կլոր սեղանի, հանդիպելու է Ճարտարապետության և շինարարության, ինչպես նաև Հայ-ռուսական սլավոնական համալսարնների ուսանողների և դասախոսների հետ։

Էրմիտաժում ներկայացված են Կարմիր բլուրում անցկացված պեղումների գտածոները: Սրահը նվիրված է 1939-1971-ին Կարմիր բլուրում պեղումները ղեկավարած հայտնի հնագետ Բորիս Պիոտրովսկու հիշատակին: Ցուցանմուշների մեծ մասը հայտնաբերվել է հենց այդ պեղումների ընթացքում:

1936-ին երկրաբան Ա. Դեմյոխինը բլրի հարավ-արևելյան լանջին գտավ բազալտե քարի մի բեկոր: Վերջինս կրում էր սեպագիր արձանագրություն, որտեղ կարդացվում էր Արգիշտիի որդի Ռուսայի անունը: Հետախուզական աշխատանքները պարզեցին, որ բլուրը ծածկված է հին շինություններով: Հրդեհից հուշարձանը կարմիր գույն էր ստացել, որի պատճառով մոտակա գյուղի բնակիչները այն Կարմիր բլուր էին անվանում: Հաշվի առնելով հետախուզական աշխատանքների արդյունքները` 1939-ին երեք արշավախումբ համատեղ սկսեցին Կարմիր բլուրի կանոնավոր պեղումներ` Պետական Էրմիտաժի (Բ. Պիոտրովսկի), Հայաստանի պատմական հուշարձանների պահպանության կոմիտեի (Կ. Ղաֆադարյան) և ՍՍՀՄ ԳԱ հայկական ֆիլիալի (Ս. Տեր-Ավետիսյան) կողմից: Հայրենական Մեծ պատերազմի տարիներին պեղումները ընդհատվեցին և վերսկսվեցին 1945 թ.` շարունակվելով մինչև 1971 թ., ակադեմիկոս Բ. Պիոտրովսկու ղեկավարությամբ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: