ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Կոմիտաս»-ը մասնակցել է Բարոնուհի Քոքսի կազմակերպած համերգին

Panorama.am

Լոնդոնի Սբ Քաթբըրթի եկեղեցում Միացյալ Թագավորության «Մարդասիրական օգնությանը նպաստող հիմնադրամը» /HART/՝ գլխավորությամբ բարոնուհի Քերոլայն Քոքսի, օրեր առաջ կազմակերպել էր Սուրբ Ծննդյանը նվիրված ամենամյա համերգ: Ինչպես հաղորդում է Panorama-ն՝ հղում կատարելով «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի հաղորդմամբ, այս տարվա համերգին բարոնուհի Քոքսի հրավերով կրկին իր մասնակցությունն է ունեցել Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմնի /Tekeyan Trust/ «Կոմիտաս» երգչախումբը:

Երգչախմբի անդամները՝ ի նշան հարգանքի 1915թ. Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի, կրել են անմոռուկների կրցքանշաններ. իսկ երգչախմբի ելույթից առաջ դիրիժոր Սիփան Օլահը իր ողջույնի խոսքում անդրադարձել է անմոռուկների խորհրդին, հիշատակելով պատմության դառը էջերը: Նա նաև ասել է, որ սույն օրը հայ ժողովրդի համար հիշատակի մեկ այլ օր է, քանզի 1988թ. դեկտեմբեր 7-ին Հայաստում տեղի է ունեցել աղետալի երկրաշարժ, որը խլել է հազարավոր մարդկանց կյանքեր:

Համերգին «Կոմիտաս» երգչախումբը կատարել է Կոմիտասի «Այսօր տոն է Սբ Ծննդյան», ուելսական օրորոցային «Սիո Գան», Ստեփան Լուսիկյանի «Ազատ Հայաստան» և Ստեփան Շաքարյանի «Հայկական ժողովրդական երգեր» ստեղծագործությունները՝ Սիփան Օլահի դիրիժորությամբ և Էլլա Բաբայանի դաշնամուրային նվագակցությամբ:

Սիփան Օլահը, հանդիսանալով օպերային տենոր, կատարել է դասական երկու ստեղծագործություն՝ Ք. Ու. Գլյուկի «J'ai perdu mon Eurydice» Օրփեոսի արիան «Օրփեոս» օպերայից և Ֆ. Շուբերտի «Սերենադը»: 

Սուրբ Ծննդյան համերգին նաև մասնակցել են Լոնդոնի ուգանդական «Աքոլի» երգչախումբը և չինացի օպերային սոպրանո Չենգ Ուանգը:

Բարոնուհի Քերոլայն Քոքսը շնորհավորել է համերգի մասնակիցներին և մեծ գնահատանքի արժանացրել իրենց բարի կամքի դրսևորումը համերգին: Նա մասնավորապես շեշտել է «Կոմիտաս» երգչախմբի ակնհայտ կատարողական աճը և շնորհավորել երգչախմբի նախագահ, Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմնի պատվավոր քարտուղար Վարդան Ուզունյանին, տենոր, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սիփան Օլահին և երգչախմբի անդամներին՝ ողջունելով նրանց ծավալած կարևոր մշակութային գործունեությունը ինչպես հայ համայնքի ներսում, այնպես էլ բրիտանական հասարակության մեջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: