ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ո՞ր փաստաթուղթն է Ղարաբաղյան կարգավորման բանակցային սեղանին

2016թ.-ն ամփոփելիս հարկ է անդրադարձ կատարել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին և մասնավորապես այն փաստաթղթին, որն այսօր միջնորդները դնում են բանակցային սեղանին:

Ճիշտ է՝ այսօրվա դրությամբ հրապարակային քաղաքական բանակցություններ չկան, քանի որ ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը խոչընդոտում է նույնիսկ վստահության միջոցների վերաբերյալ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարմանը, սակայն միջնորդները պնդում են, որ վստահության միջոցների կատարմանը զուգահեռ՝ վերսկսվեն նաև քաղաքական բանակցությունները:

Տարվա ընթացքում մամուլում շատ շրջանառվեցին նաև կարգավորման այլընտրանքային տարբերակներ, այդ թվում՝ Ալիևը հայտարարեց, որ իր վրա ճնշում են գործադրում՝ ստիպելով ճանաչել ԼՂՀ անկախությունը, հայտարարեց, թե պատրաստ է ինքնավարություն տրամադրել Ղարաբաղին Ադրբեջանի կազմում և այլն: Շատ քննարկվեց և հատկապես Ադրբեջանի կողմից շատ շեշտադրվեց նաև այսպես կոչված «Լավրովի պլանը», որն իբրև թե ենթադրում է 5 շրջանների զիջում Ադրբեջանին հաղորդակցության ուղիների վերականգնման դիմաց, որևէ հստակություն չի մտցնում կարգավիճակի հարցում: Սակայն, այս տարբերակը փաստաթղթավորված չէ և տարածվել է միայն մամուլի ասեկոսեների տեսքով, ինչն ավելի շատ անորոշություններ է ստեղծում, քան պարզում իրավիճակը:

Իրականում ամբողջ տարվա բանակցային գործընթացի զարգացումներն ու այսօր առկա վիճակն արտացոլվեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների՝ Համբուրգում դեկտեմբերի 8-ին արված հայտարարության մեջ: «Հիշեցնում ենք կողմերին, որ կարգավորումը պետք է հիմնվի Հելսինկիի Եզրափակիչ ակտի՝ մասնավորապես ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքների հիման վրա, ինչպես նաև համանախագահող երկրների նախագահների առաջարկած հավելյալ տարրերի հիման վրա, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ ադրբեջանական վերահսկողության ներքո, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, որն ապահովում է անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը ապագայում սահմանող իրավականորեն պարտադիր ուժ ունեցող կամարտահայտություն, ներքին տեղահանված բոլոր անձանց ու փախստականների վերադարձ իրենց նախկին բնակության վայրեր և միջազգային անվտանգության երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղապահ գործողություն»,- ասվում է հայտարարության մեջ:

Այս փաստաթղթով միջնորդ երկրների ներկայացուցիչները հստակ մատնանշեցին, որ կարգավորումը պետք է իրականացվի պայմանականորեն կոչվող «Մադրիդյան սկզբունքների» հիման վրա: Սա նշանակում է, որ կարգավիճակի հարցը լուծվելու է հանրաքվեի միջոցով, իսկ ադրբեջանական բոլոր մանիպուլյացիաները պարզապես ուղղված են բանակցային գործընթացն իրենց համար ցանկալի հուն շեղելուն:

Այսպիսով՝ ապրիլյան պատերազմից հետո Ղարաբաղյան հակամարտության կարգավորման քաղաքական բանակցությունները չեն վերսկսվել, բայց միջնորդները վերսկսման պահին սեղանին դնելու են «մադրիդյան սկզբունքները» կամ դրանց որևէ նորացված տարբերակ, որից չի բացակայելու հանրաքվեի կարևորագույն բաղադրիչը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: