ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Օբաման հրաժեշտ է տալիս Սպիտակ տանը

ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տունը լքելուց առաջ հատուկ հրաժեշտի երեկո էր կազմակերպել, որին ներկա էին ինչպես իր թիմի քաղաքական գործիչներն ու բարձրաստիճան պաշտոնյաները, այնպես էլ շոու բիզնեսի զանազան ներկայացուցիչներ:

Ինչպես հայտնում է CNN հեռուստակայանը, հրավիրյալների թվում են եղել Ջորջ և Ամալ Քլունիները, Փոլ ՄաքՔարթնին, Բեյոնսեն և Ջեյ-Զին, հայտնի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին, դերասաններ Ռոբերտ դե Նիրոն, Թոմ Հենքսը, Սեմուել Լ. Ջեքսոնը, Բրեդլի Կուպերը, երգահան Սթիվի Ուանդերը, օսկարակիր դերասանուհի Մերիլ Սթրիպը, ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը և այլն:

Միշել Օբաման իր վերջին ելույթն է ունեցել՝ որպես ԱՄՆ առաջին տիկին՝ կոչ անելով երիտասարդներին ոչ մի պարագայում չկորցնել հույսն ու հավատը և պայքարել իրենց իրավունքների համար:

Սոցցանցերում նաև հայտնվել է հատուկ հրաժեշտի տեսանյութը՝ ի պատիվ գործող նախագահ Բարաք Օբամայի: Այն կոչվում է «Այո՛, մենք կարող ենք: Ձեր առավել հիշարժան պահերը Օբամայի նախագահության ընթացքում»: Տեսանյութում հայտնի մարդիկ կիսվում են Օբամայի պաշտոնավարման ընթացքում իրենց ունեցած կարևոր հիշողություններով: Շատերը խոստովանել են, որ գլխավոր իրադարձությունն իրենց համար հենց 2008 թ. ընտրություններն էին, Երբ Բարաք Օբաման դարձավ ԱՄՆ նախագահ:

Ըստ մի շարք աղբյուրների՝ Օբամայի հրաժեշտի երեկույթին ավելի շատ հայտնիներ են մասնակցել, քան պատրաստվում են ներկա գտնվել հունվարի 20-ին Դոնալդ Թրամփի երդմնակալության առիթով կազմակերպվելիք երեկոյին:

Հիշեցնենք, որ արդեն հունվարի քսանին Օբամաների ընտանիքը կտեղափոխվի Սպիտակ տնից, որը կզբաղեցնի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը՝ իր երդմնակալության արարողությամբ ստանձնելով ԱՄՆ նախագահի պաշտոնը:

Image result for obama farewell party

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: