ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 173,86 դրամ ԱՐԾԱԹ - 391,48 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 796,31 դրամ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչով դիմել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) հայտարարություն են տարածել` կապված դեկտեմբերի 29-ին Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի հետ:

Համանախագահների հայտարարությունում մասնավորապես ասվում է.

«Բաքուն և Երևանը շարունակում են մեղադրել միմյանց 2016 թվականի դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ներխուժման փորձի առնչությամբ, որի հետևանքով գրանցվեցին մահվան դեպքեր: Հայաստանի զինված ուժերը շարունակում են իրենց մոտ պահել մարտում սպանված ադրբեջանցի զինծառայողի դին:

Հրադադարի ռեժիմի խախտումներն անընդունելի են և հակասում են կողմերի ստանձնած պարտավորություններին, որոնք լիարժեք պատասխատավություն են կրում՝ ուժ չկիրառելու համար: Համանախագահները հորդորում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին խստորեն պահպանել 2016 թվականին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված համաձայնությունները, այդ թվում՝ հնարավորինս կարճ ժամկետում վերջնականապես ներդնել ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմները: Համանախագահները նաև հորդորում են անհապաղ վերադարձնել մարդկանց աճյունները` համաձայն 2010 թվականին Աստրախանի գագաթաժողովի պայմանավորվածության` հաշվի առնելով խնդրի բացառապես հումանիտար բնույթը: Մենք կոչ ենք անում կողմերին դադարեցնել երկկողմ մեղադրանքները և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները տեղում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ:

Համանախագահներն իրենց ցավակցություններն են հայտնում զոհված զինծառայողների ընտանիքներին և բոլոր հայերին ու ադրբեջանցիներին, ում համար Նոր տարվա հույսերը մթագնեցին զուր (իմաստ չունեցող) կորստի ցավից:»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 38%
Քամի՝ 6 կմ/ժ
18 C°
 
  21° 
23.10.2020
10°  21° 
24.10.2020
Հարցում

Կճանաչվի՞ արդյոք մոտ ապագայում Արցախի անկախությունը: