ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18 641,16 դրամ ԱՐԾԱԹ - 235,82 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 641,24 դրամ

National Geographic-ը Երևանը դասել է համեղ սնունդ ունեցող 6 քաղաքների շարքին

commons.wikimedia.org

Հեղինակավոր National Geographic ամսագիրը հրապարակել է համեղ սնունդ ունեցող, սակայն այդ տեսանկյունից քչերին հայտնի քաղաքների ցանկը, որում ներառված է նաև Երևանը, փոխանցում է tert.am-ը:

Ամսագրի լրագրող Նենսի Գափթոնը Երևանում այցելել է կենտրոնում գտնվող մի շարք հայտնի ռեստորաններ ու սրճարաններ, որտեղ համտեսել է տարբեր կերակրատեսակներ՝ առանձնակի ուշադրություն դարձնելով ավանդական տոլմային և, իհարկե, խորովածին: Նշենք, որ Գափթոնին Երևանում հատկապես դուր է եկել Կասկադը՝ իր բազմաթիվ հյուրընկալ սրճարաններով:

Երևանից բացի՝ ցանկում ներառված են նաև Բուդապեշտը (Հունգարիա), Դետրոյթը (ԱՄՆ), Սանտյագոն (Չիլի), Դաքարը (Սենեգալ) և Վելինգթոնը (Նոր Զելանդիա):

 


Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 36%
Քամի՝ 17.70 կմ/ժ
28 C°
 
17°  31° 
16.08.2018
20°  34° 
17.08.2018
Հարցում

Կազդե՞ն Խաչատուրովի շուրջ վերջին զարգացումները ՀԱՊԿ անդամ երկրների հետ Հայաստանի հարաբերությունների վրա: