ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դավոսում մեկնարկել է 47-րդ Համաշխարհային տնտեսական ֆորումը

www.theguardian.com

Շվեյցարական Դավոսում հերթական՝ 47-րդ  Համաշխարհային տնտեսական ֆորումն է ընթանում: Այն մեկնարկել է այսօր՝  հունվարի 17-ին և կտևի մինչև 20–ը: Ֆորումը կրում է «Զգայուն և պատասխանատու ղեկավարություն» խորագիրը, փոխանցում է ria.ru-ն։

Մոտ 400 նստաշրջանով նախատեսած ֆորումի ընթացքում կլինեն 4 ուղղություններ՝ գլոբալ համագործակցության  վերաիմաստավորում, գլոբալ տնտեսության ակտիվացում, կապիտալիզմի ձևափոխում և 4-րդ արդյունաբերական հեղափոխության նախապատրաստություն։

Ֆորումին մասնակցում են ավելի քան հազար ընկերությունների ղեկավարներ և ավելի քան 70 երկրների պատվիրակներ, այդ թվում՝  «Մեծ քսանյակի» բոլոր երկրների առանցքային նախարարներն ու ղեկավարները, ինչպես նաև՝ առաջատար միջազգային կազմակերպությունների՝ ՄԱԿ, ԱՄՀ, ՀԲ ղեկավարները։ 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: