ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տավուշի մարզի վրա հարձակումները եղել են թիրախավորված. ՄԻՊ զեկույցը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

panorama.am

Դեկտեմբերի 29-ին Տավուշի մարզի Չինարի գյուղում պետական սահմանին տեղի ունեցած հակառակորդի դիվերսիոն փորձից հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք առաքելությունը պարզել է, որ ՀՀ զինված ուժերի կողմից բացառվել է որևէ վտանգ հակառակորդի նկատմամբ։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նրա խոսքով, փաստահավաք առաքելությունն իրականացվել է բաց ռեսուրսների հիման վրա։ Նշենք, որ փաստահավաք առաքելությունն իրականացվել է դեկտեմբերի 29-30-ին, ինչպես նաև տոնական օրերին։ Դրա վերաբերյալ իրենք նաև տեսանյութ են պատրաստել, որտեղ քարտեզի վրա մանրամասն ցուցադրվում է իրենց աշխատանքի արդյունքը: ՄԻՊ-ին այս հարցում օգնել են սահմանամերձ գյուղերի գյուղապետերն ու բնակիչները: «Ուզում եմ հատուկ ընդգծել, որ հարձակումները եղել են թիրախավորված»-ներկայացնելով տեսանյութը` հայտարարեց Արման Թաթոյանը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    26 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: