ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան փորձում է Ռուսաստանից գնել S-400 ՀՕՊ համակարգեր

Courtesy of NOSINT

Թուրքիան Ռուսաստանի հետ քննարկում է S-400 հակաօդային պաշտպանական համակարգեր ձեռք բերելու հարցը: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ այս թեման օրակարգային էր դարձել նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի ստամբուլյան հանդիպման ժամանակ:

Աղբյուրը նշում է, որ Ռուսաստանը դրական է տրամադրված Թուրքիային S-400 հակաօդային պաշտպանական համակարգեր վաճառելու հարցում: Սակայն ներկայումս ռուսական բանակը դեռևս լիովին ապահովված չէ այդ համակարգերով: Ուստի սեփական բանակը զինելու խնդիրը, բնականաբար, առաջնային է Ռուսաստանի համար, փոխանցում է Ermenihaber-ը:

Մյուս կողմից էլ Թուրքիան շահագրգռված է հնարավորինս արագ համաձայնության գալ հակաօդային պաշտպանության նշյալ համակարգերի ձեռքբերման շուրջ: Հավելենք, որ  Թուրքիան ավելի վաղ այս խնդրի վերաբերյալ պայմանավորվածություններ է ձեռք բերել նաև Չինաստանի և Հնդկաստանի հետ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 21%
    Քամի՝ 0 կմ/ժ
    20 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: