ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Միայն աննորմալ մարդը կարող է չվախենալ պատերազմի ժամանակ. Ապրիլյան պատերազմի հերոս

Ռաֆայել Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

«Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է Արցախյան պատերազմի հերոսների և նրանց արժանի ժառանգների՝ Ապրիլյան պատերազմի հերսոների հետ: 

Մեր զրուցակիցն է Թալիշում Ապրիլյան պատերազմի օրերին զինվորական պարտականություններն իրականացրած, պատերազմի մասնակից-հերոս Ռաֆայել Հովհաննիսյանը:

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ փոփոխություն նկատվեց բանակում պատերազմից հետո, Ռաֆայելը նշեց, որ մինչ պատերազմն էլ, պատերազմից հետո էլ բանակում ամեն ինչ դրական էր. «Միջանձնային հարաբերություններում մի փոքր ավելի մեծ ջերմություն նկատվեց, սակայն մինչ պատերազմն էլ, պատերազմից հետո էլ հարաբերությունները լավն էին»:

Իսկ ահա թե անձամբ իր մեջ պատերազմը շատ բան փոխեց: «Նախկինում, եթե ինչ-ինչ հարցերի ավելի երեխայական հայացքներ ունեի, հիմա ավելի հասուն եմ ընկալում»,- նշում է Ռաֆայելը:

«Կա՞ր վախ, և որտե՞ղ  է թաքնված պատերազմի վախը» հարցին, հերոսն անկեղծ պատասխանեց. «Միայն աննորմալ մարդը կարող է չվախենալ պատերազմի ժամանակ: Վախը յուրաքանչյուրի մոտ յուրովի է արտահայտվում: Այդ պահին մեր մտածմունքները մինչև տուն ու հարազատներ չէին հասնում, այդ պահին մտածում էինք մեր կողքին կանգնած զինվորների, մեր ծառայակից ընկերների մասին, որպեսզի ոչ ոքի բան չպատահի»:

Որպես հայկական բանակի առավելություն առանձնացրեց մարտունակությունը, տղաների քաջությունը. «Տղերքի «դուխը», այն որ արյունները եռում է, արդեն այդ տարիքից պատրաստ են ամեն ինչի, արդեն հերիք է՝ որպես բանակի առավելություն»,- ասաց Ռաֆայելը:

Հայ զինվորին մաղթեց բարի, անփորձանք ծառայություն՝ «Բարով-խերով իրենց տները վերադառնան, մնացածն՝ ինչպես իրենք գիտեն»: Որպես առաջանային խորհուրդ նորակոչիկների համար՝ նշեց իրենց զենքերին լավ տիրապետելը: Այս խորհուրդը պատահական չէր. Ռաֆայելը մեզ հետ զրույցում համեստորեն լռեց իր կատարած քաջագործության մասին: Ռաֆայել Հովհաննիսյանն այն զինվորն է, ով Թալիշի մարտերի ժամանակ հակառակորդի երեք տանկ է խոցել: Նա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։

Շնորհակալ ենք,  հերո՛ս:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: