ԵՐԵՎԱՆ 2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիային ժամանակավորապես հաջողվեց խուսափել ԵԽԽՎ մոնիթորինգից

comments.ua

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը «Լրագրողների նկատմամբ հարձակումներն ու մամուլի ազատությունը Եվրոպայում» զեկույցում հատուկ բաժին է նվիրվել Թուրքիայում ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ կիրառվող բռնություններին, հաղորդում է գերմանական Deutsche Welle-ն:

ԵԽԽՎ-ում 110 կողմ և 15 դեմ ձայնով ընդունված զեկույցում նշվում է, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը և ահաբեկչական հարձակումները երկրում նոր բարդություններ ու սահմանափակումներ են առաջ բերել: ԵԽԽՎ-ն պահանջել է թուրքական իշխանություններից անմիջապես ազատ արձակել լրագրողներին, ովքեր մեղադրվում են «ահաբեկչական գործունեությանն ակտիվորեն մասնակցելու մեջ»:

Նշենք, որ ԵԽԽՎ-ում լրջորդեն մտահոգված են Թուրքիայում տեղի ունեցող հակաժողովրդավարական զարգացումներով, առաջարկվում է նույնիսկ «Թուրքիայի ժողովրդավարական կառույցների գործունեությունը» խորագրով հատուկ նիստ հրավիրել: ԵԽԽՎ քաղաքական հարցերի և մոնիտորինգի հանձնաժողովները դեռևս 2016 թվականի դեկտեմբերի 15-ին դիմում էին ներկայացրել՝ 2017 թվականի հունվարի 23-27-ին Ստրասբուրգում կայանալիք ԵԽԽՎ լիագումար նիստում Թուրքիայում տեղի ունեցող զարգացումները որպես «հրատապ օրակարգային թեմա» քննարկելու առաջարկով, որը սակայն օրերս տեղի ունեցած քվեակության ժամանակ մերժվեց. 94 պատգամավոր քվեարկել էր կողմ, 68 պատգամավոր՝ դեմ, ևս 19-ը ձեռնպահ է մնացել: Առաջարկի հաստատման համար անհրաժեշտ էր, որ կողմ քվեարկի պատգամավորների 2/3-ը:

Նշենք, որ եթե այս առաջարկն ընդունվեր, Թուրքիայի վերաբերյալ նիստում քննարկման էր դրվելու «Եվրաինտեգրման գործընթացից բխող պարտականությունների չկատարման համար» Թուրքիայում մոնիտորինգի գործընթացի վերսկսման հարցը:

Չնայած ԵԽԽՎ թուրք պատգամավորների ակտիվ ջանքերի շնորհիվ հաջողվեց խուսափել ԵԽԽՎ մոնիթորինգից, սակայն առաջիկա ամիսների ընթացքում այս թեման ԵԽԽՎ-ում կրկին կարող է օրակարգ բերվել՝ հաշվի առնելով, որ թուրքական իշխանությունների որդեգրած քաղաքական գիծն առաջիկայում ևս ակտուալ կպահի Թուրքիայում բռնաճնշումների և մարդու իրավունքների խախտումների մասին մտահոգությունները:

Հավելենք, որ ԵԽԽՎ-ում մոնիթորինգի գործընթացը գործարկվել  է 1993 թվականին: Մոնիթորինգային հանձնաժողովը հետևում է անդամ-պետությունների կողմից ստանձնած պարտավորությունների կատարմանը: Կոպիտ խախտումների առկայության դեպքում ԵԽԽՎ-ն կարող է կասեցնել տվյալ երկրի խորհրդարանական պատվիրակության լիազորությունները և ԵԽ Նախարարների խորհրդում հանդես գալ կազմակերպությունից տվյալ երկրին հեռացնելու առաջարկով:

Թուրքիայում մոնիթորինգն ավարտվել է 2004 թվականին՝ հաշվի առնելով Թուրքիայի առաջընթացն օրենսդրական բարեփոխումների բնագավառում: Ներկա փուլում Թուրքիայի հետ համագործակցությունն ընթանում է հետմոնիթորինգային երկխոսության (Post-monitoring dialogue) միջոցով: Սա ենթադրում է առավել պասիվ մոնիթորինգ մնացած սահմանափակ հարցերի շուրջ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 65%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    2 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: