ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը Brexit-ի շուրջ կքվեարկի փետրվարի 8-ին

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի անդամները հունվարի 31-ին բանավեճերի ձեռնամուխ կլինեն Եվրամիությունից երկրի դուրս գալու հարցի շուրջ: Այդ հարցի քննարկման և դրա շուրջ եզրափակիչ քվեարկության ողջ գործընթացը, ինչպես պլանավորվում է, պետք է ավարտվի փետրվարի 8-ին: Ժամանակացույցի մասին խորհրդարանի անդամներին հայտնել է Համայնքների պալատի առաջնորդ Դեյվիդ Լիդինգտոնը:

Համայնքների պալատում այդ գործընթացի ավարտից հետո Brexit-ի գծով պլանների քննարկումը կսկսվի Լորդերի պալատում, հաղորդում է «The Guardian»-ը:

Հիշեցնենք, որ դեռևս անցյալ տարվա նոյեմբերին Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը միաձայն որոշում կայացրեց այն մասին, որ վարչապետ Թերեզա Մեյը լիազորություններ չի ունեցել ԵՄ կազմից դուրս գալու բանակցային գործընթացը սկսելու համար։ Կառավարությունը դիմել էր Գերագույն դատարանին, որպեսզի բողոքարկի որոշումը և սահմանի, որ կառավարության գործունեությունը չի խախտել խորհրդարանի ինքնիշխանությունը։

Եվ ահա այս տարվա հունվարի 24-ին արդեն Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանն ընդունեց Բրիտանիայի կառավարության բողոքարկումն առ այն, որ ԵՄ կազմից երկրի դուրս գալու գործընթացը չի կարող սկսվել առանց խորհրդարանի հավանության։ 

«Reuters»-ի հաղորդմամբ` այս որոշումն ընդունվել է ութ ձայնով՝ երեքի դեմ: Գործակալությունը պարզաբանում է, որ այս որոշումը բրիտանական կառավարությանը թույլ կտա խուսափել ԵՄ-ից դուրս գալու որոշման երաշխավորված արգելափակումից այս մարմիններից յուրաքանչյուրում, սակայն կարող է նաև զգալիորեն դանդաղեցնել Brexit-ի գործընթացը:

Մեծ Բրիտանիայի կառավարությունը կհրապարակի Սպիտակ գիրք, որում խորհրդարանի համար կներկայացնի Եվրաﬕության կազﬕց երկրի դուրս գալու իր ծրագիրը: Այդ մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը՝ բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում ելույթի ժամանակ:

«Անցած շաբաթ ես համարձակ պլան ներկայացրի Մեծ Բրիտանիայի կողﬕց գլոբալ կարգավիճակի հասնելու համար: Ես տեսնում եմ, որ այս պալատում հետաքրքրություն կա այն բանի նկատմամբ, որ այդ ծրագիրն արտացոլվի Սպիտակ գրքում: Ես կարող եմ պալատի անդաﬓերի առջև հավաստել, որ ﬔր ծրագիրը կշարադրվի Սպիտակ գրքում»,- ընդգծել Է նա:

Սպիտակ գիրքը պաշտոնական կառավարական հրատարակություն է, որն ընկած Է օրենսդրական փաստաթղթի նախապատրաստման հիմքում:

Ինչևէ, Մեծ Բրիտանիայի կառավարությունը մարտի 31-ը համարում է վերջնաժամկետ, երբ բրիտանացի պատգամավորները պետք է տան իրենց համաձայնությունը, որպեսզի Մեյը սկսի երկրի՝ ԵՄ-ից դուրս գալու գործընթացը: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    26 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: