ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նյու Յորքում դաշնային շրջանային դատարանը ժամանակավորապես արգելել է միգրանտների արտաքսումը

Laura Buckman/Reuters

Նյու Յորքում դաշնային շրջանային դատարանը ժամանակավորապես արգելել է ԱՄՆ օդանավակայաններից ամերիկյան գործող վիզաներով միգրանտների արտաքսումը՝ չնայած նախագահ Դոնալդ Թրամփի հրամանին, հայտնում է BBC–ն։

Այսպիսով դատավոր Էնն Դոնելին բավարարել է Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միության հայցը։ Միության տվյալներով որոշումը կտարածվի մինչեւ 200 մարդու վրա, որոնք ԱՄՆ օդանավակայանների տարանցիկ գոտիներում են գտնվում։

Ըստ ուրբաթ ընդունված հրամանագրի՝ ԱՄՆ-ն դադարեցրել է սիրիացի փախստականների ընդունումը ու 120 օրով սառեցրել այլ երկրներից փախստականների ընդունումը, որպեսզի կանխի արմատական մուսուլման ահաբեկիչների մուտքը երկիր։

Ըստ Թրամփի հրամանագրի՝ Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի,Սիրիայի, Սոմալիի ու Սուդանի քաղաքացիները պետք է հրաժարվեն Ամերիկա մեկելուց, եթե չունեն ԱՄՆ-ում կեցության թույլտվություն կամ դիվանագիտական վիզա։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: