ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեծ Բրիտանիան ԵՄ-ից կբաժանվի «Սպիտակ գրքի» համաձայն

© REUTERS/ Neil Hall

Բրիտանական խորհրդարանը կողմ է քվեարկել Brexit-ի մեկնարկին: Կառավարության օրինագծին աջացել է Համայնքների պալատի 498 անդամ, դեմ են հանդես եկել 114-ը։

Ինչպես նշում է BBC-ն, Brexit-ի հակառակորդների շարքում են եղել Շոտլանդական ազգային կուսակցությունը և լիբերալ դեմոկրատները, ինչպես նաև 47 լեյբորիստ պատգամավորներ և մեկ պահպանողական։ Այժմ փաստաթուղթը կքննարկվի կոմիտեների մակարդակով։ Եզրափակիչ՝ երրորդ ընթերցումը ծրագրված է փետրվարի 8-ին։

Նշենք, որ այսօր նախատեսվում է հրապարակել երկիրը Եվրամիության կազմից դուրս հանելու մանրամասն պլանը՝ այսպես կոչված «Սպիտակ գիրքը»: Նշվում է, որ այն առաջին հերթին նախատեսված է երկրի խորհրդարանում քննարկումների համար, քանի որ բազմաթիվ խորհրդարանականներ, այդ թվում նաև իշխող Պահպանողական կուսակցությունից, պահանջում էին հրապարակել Brexit-ի վերաբերյալ կառավարության քաղաքականությունը վերջնականապես բացահայտող փաստաթուղթ:

Փորձագետները կարծում են, որ «Սպիտակ գիրքն», ամենայն հավանականությամբ, կպարունակի Brexit-ի վերաբերյալ վարչապետ Թերեզա Մեյի հունվարյան ելույթները, քանի որ նման փաստաթղթերի ձևակերպման կանոններ չկան: Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Brexit-ի վերաբերյալ իր ընդարձակ ելույթում Մեյը հնչեցրել է, թե ԵՄ հետ բանակցությունների ժամանակ ինչ սկզբունքներով է առաջնորդվելու Լոնդոնը: Այստեղ շատերի համար նորություն էր մասնավորապես, որ բացի ԵՄ-ից Բրիտանիան պատրաստվում է դուրս գալ ընդհանուր եվրոպական շուկայից, մաքսային միությունից և ԵՄ դատարանի իրավասությունից: Դա մեծ հիասթափություն էր եվրոպամետ պատգամավորների և շարքային բրիտանացիների համար:  Վարչապետը նման «կոշտ» դիրքորոշումը բացատրել է ԵՄ հետ առևտրային նոր, առավել շահավետ համաձայնագրեր կնքելու հեռանկարով:

Փորձագետները կարծում են նաև որ «Սպիտակ գրքում» կընդգծվի նաև ինքնավար շրջանների՝ Շոտլանդիայի, Հյուսիսային Իռլանդիայի և Ուելսի դերը Brexit-ի շուրջ քննարկումներում: Հիշեցնենք, որ ավելի վաղ Բրիտանիայի Գերագույն դատարանը վճռել էր, որ ինքնավար շրջանների խորհրդարանների համաձայնությունը՝ ԵՄ կազմից դուրս գալու գործընթացի վերաբերյալ անհրաժեշտ չէ: Մեյը նաև նշել է, որ ԵՄ կազմից դուրս գալուց հետո կպահպանի ընդհանուր միգրացիոն տարածքը Իռլանդիայի հետ, քանի որ բնակչության մեծ մասին հարևան երկրի հետ կապում է ընտանեկան կապերը:

Մյուս կարևոր առաջնահերթությունը Լոնդոնի համար հնարավորինս արագ ստանալ ԵՄ-ում ապրող և աշխատող բրիտանացիների իրավունքների երաշխիքներ և հակառակը:

Բրիտանական կառավարությունում նախատեսում են Բրյուսելին Brexit-ի մեկնարկի մասին տեղեկացնել մինչև մարտի վերջ, ինչի համար համապատասխան օրինագիծը պետք է հավանություն ստանա բրիտանական խորհրդարանի երկու պալատների կողմից: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 38%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: