ԵՐԵՎԱՆ 1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ-ԵՄ բանակցությունների ավարտին շատ քիչ է մնացել. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ

Հայաստան-Եվրոպական միություն բանակցությունների ավարտը հեռավոր ապագայում չէ, այդ մասին փետրվարի 2-ին Մատենադարանում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ ասել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր դիրեկտորատի տնօրեն Քրիստիան Դանիելսոնը:

«Ես ինքս, իհարկե, բանակցող ներկայացուցիչ չեմ, բայց կարծում եմ՝ բանակցությունների ավարտին շատ քիչ է մնացել», - նշեց Դանիելսոնը:

«Այս պահին Հայաստանի և ԵՄ-ի միջև համաձայնագիր գոյություն ունի, սակայն մեզ անհրաժեշտ է նոր համաձայնագիր, որը կարտացոլի համագործակցության հետագա ուղղությունները և որտեղ ընդգրկված կլինեն մի քանի ոլորտներ»,- հայտնել է Դանիելսոնը:

Ինչ վերաբերում է Հայաստանի և Եվրամիության միջև կնքված վիզաների դյուրացման համաձայնագրին, բարձրաստիճան պաշտոնյան մասնավորապես նշել է. «Վիզաների ազատականացման ճանապարհը, որը պետք է անցնեն երկու կողմերը, բոլորիս շատ լավ հայտնի է: Մակարդակը, որին մենք հասել ենք Հայաստանի հետ այս շրջանում, բավականին բարձր է»:

«Ժողովուրդների միջև շփումները շատ կարևոր են, ուստի մենք միասին մեկ-երկու տարի եռանդուն աշխատել ենք, որպեսզի վիզաների դյուրացման համաձայնագիր լինի, որը 2012-ին կնքվեց և հիմա սկսում է ուժի մեջ մտնել: Այժմ պետք է ձգտենք, որ այդ համաձայնագիրը լիովին իրագործվի»,- ասել է նա:

Նշենք, որ Դանիելսոնը հանդիպել է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Նախարարը նշել է, որ ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում Եվրոպական միության հետ բազմաոլորտ հարաբերությունների ընդլայնումը:

Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների ընթացքը, գոհունակությամբ արձանագրել ոլորտային համագործակցության խորացումը:

Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով ներկայացուցիչը հանդիպել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ով նշել է, որ մեր երկիրը այսուհետ ևս պատրաստակամ է առաջ մղելու Եվրոպական միության հետ փոխգործակցությունը բարեփոխումների խթանման, շարժունակության, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, տնտեսական համագործակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ բնագավառներում:

Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրամիությանը՝ այս գործընթացում Միության կողմից ներդրվող ջանքերի ու ռեսուրսների, այդ թվում՝ գալիք ՀՀ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ տրամադրած աջակցության համար:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է Գործընկերության առաջնայնությունների շուրջ բանակցային գործընթացը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 65%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    2 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: