ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գերմանացիները դժգոհ են Մերկելի՝ Թուրքիա կատարած այցից

Ինչպես հայտնի է, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երեկ աշխատանքային այցով Թուրքիա էր մեկնել: Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում սա Մերկելի հինգերորդ այցն է եղել Անկարա: Իսկ ահա Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո սա կանցլերի առաջին այցն էր, որի շրջանակներում նա հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններին, ԵՄ անդամակցությանը, ՆԱՏՕ-ին, փախստականների խնդրին առնչվող հարցեր: Չեն շրջանցվել նաև Էգեյան ծովում տեղի ունեցած վերջին զարգացումները, տարածաշրջանային իրադրությունը, մասնավորապես՝ դրությունը Սիրիայում և Իրաքում:

Անդրադառնալով փախստականների հարցով Թուրքիա-ԵՄ համաձայնագրի կնքմանը` Մերկելն ընդգծել է, որ դա բխում է երկու կողմերի շահերից:

Գերմանիայի կանցլերը Թուրքիայի նախագահ Էրդողանին կոչ է արել նաև հետևել ժողովրդավարության նորմերին՝ անհանգստացած լինելով ընդդիմության և լրագրողների հանդեպ հալածանքների լուրերով:

«Խորը քաղաքական ցնցումների ընթացքում ամեն բան պետք է անել, որպեսզի պաշտպանվեն խոսքի ազատությունն ու քաղաքական բազմակարծությունը», - հայտարարել է Մերկելն Էրդողանին:

«Ընդդիմությունը ժողովրդավարական համակարգի մաս է, ինչում մենք ամեն օր համոզվում ենք»,– ավելացրել է նա՝ կողմ արտահայտվելով նաև, որ ԵԱՀԿ դիտորդները Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի մշտադիտարկում անցկացնեն։ 

Հայտնի է նաև, որ կանցլերը հանդիպել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատվիրակության հետ: Հանդիպումը կայացել է Գերմանիայի դեսպանատանը և տևել է շուրջ մեկ ժամ:

Հետաքրքիր է, որ քրդամետ կուսակցության պատգամավորների և օրեր առաջ բանտից ազատված պատգամավոր Իդրիս Բալուքենի հետ հանդիպումն անձամբ ինքը Մերկելն էր պահանջել: Սակայն խոսակցությունը եղել է դռնփակ և առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ինչ են քննարկել ընդդիմադիրները կանցլերի հետ:

Ինչևէ, Գերմանիայում տարբեր քաղաքական խմբակցություններ և փորձագետներ իրենց խորին բողոքն ու դժգոհությունն են արտահայտել Անգելա Մերկելի՝ Թուրքիա կատարած այցի կապակցությամբ:

Բանն այն է, որ Գերմանիայում շատերն այս այցն ընկալում են որպես Մերկելի կողմից Թուրքիայում կայանալիք հանրաքվեից առաջ քաղաքական իմիջի թափ հավաքող Ռեջեփ Թայիփ Էրդողանին ցուցաբերված աջակցություն:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    15 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: