ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստան գալը ես ռիսկային չեմ համարել, ռիսկային է Ադրբեջան իմ վերադարձը. Հայաստանում ապաստան խնդրած Միրզոև

Թալիշստանն այսօր ապրում է նույն կարգավիճակում, որում եղել է Ստեփանակերտը։ Այս մասին այսօր Երևանում «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» փորձագիտական համաժողովի ժամանակ ասել է Հայաստանում ապաստան հայցած Ադրբեջանի քաղաքացի, ազգությամբ թալիշ Շահին Միրզոևը:

«Արբեջանից ՌԴ է փախել 300 հազ-ից ավելի թալիշ։ Քանի դեռ քաղաքական գործիչները մտածում են, թալիշների մոտ նույնպես կարող են նույն ձգտումներն առաջանալ, ինչ առաջացել են Ղարաբաղում։ Եթե պահանջում ենք ազգային լեզվով ռադիո, ազգի թշնամի ենք դառնում։ Նրանց ձերբակալում, ոչնչացնում են։ Երբ մեր առաջնորդին Ադրբեջանում ազգի դավաճան հայտարարեցին, եղան մարդիկ, որ սկսեցին նրան էլ մեղադրել, որ թալիշ չէ, թուրք է», - ասել է Միրզոևը։

«Հայաստան գալը ես ռիսկային չեմ համարել, ռիսկային է Ադրբեջան իմ վերադարձը։ Ես փախել եմ մահվան ձեռքերից, կրկին այնտեղ վերադառնալը իմ համար մահ է։ Ինձ էլ բանտում կսպանեին։ Իսկ Հայաստան ես ազատ եմ եկել, և կարծում եմ, որ չեմ սխալվել», - ընդգծել է նա։ 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: