ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 197,02 դրամ ԱՐԾԱԹ - 278,48 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 513,44 դրամ

Արցախում սահմանադրական փոփոխությունների քարոզարշավն ընթանում է բնական հունով․ փաստում են «կողմ» և «դեմ» քաղաքական ուժերը

civilnet.am

Փետրվարի 20-ին նախատեսված սահմանադրական հանրաքվեն այսօր թերևս ամենաակտուալ հարցն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Ինչպես կողմ, այնպես էլ դեմ քաղաքական ուժերն այս օրերին հանդիպումներ են անցկացնում բնակչության հետ՝ ներկայացնելով փոփոխությունների նախագծի վերաբերյալ իրենց դիրքորոշումը:

  Ստեղծվել է իրազեկման շտաբ: Գործում են «ԱՅՈ»-ի և «ՈՉ»-ի շտաբները: «Հանդիպում ենք քաղաքացիների հետ՝ ներկայացնելով փոփոխությունները և բացատրելով, թե նոր սահմանադրության ընդունումն ինչով է պայմանավորված, պետական կառավարման համակարգում ինչ փոփոխություններ են նախատեսվում և ինչպես են դրանք կատարվելու: Ներկայացնում ենք նոր սահմանադրության առավելությունները», - «Արմեդիա» ՏՎԳ-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ Աժ պատգամավոր, «ԱՅՈ» շտաբի ներկայացուցիչ Գագիկ Պետրոսյանը:

«Ոչ»-ի շտաբի ներկայացուցիչ պատգամավոր Հայկ Խանումյանն, իր հերթին նշելով, որ քարոզարշավն ընթանում է սովորական հունով և երկու կողմերն էլ անց են կացնում հանդիպումներ, ընդգծեց, որ այն խորհրդարանական ընտրությունների պես ակտիվ չէ։ «Սահմանադրական հանրաքվեի ժամանակ ավելի քիչ հնարավորություններ կան, քան խորհրդարանական ընտրություններին: Օրինակ, խորհրդարանական ընտրություններին մասնակից կուսակցություններն Արցախի Հանրայինով անվճար և վճարովի եթերից օգտվելու հնարավորություն ունեին, ինչը բացակայում է հանրաքվեի ժամանակ: Սա մեծապես կրճատում է հատկապես մեր քարոզչական հնարավորությունները, քանզի Արցախի Հանրայինը տեղեկատվություն հասցնելու ամենաազդեցիկ միջոցն է»,- ասել է Խանումյանը:

«Մենք հիմնականում հանդիպումներ անցկացնում ենք Ստեփանակերտում, շրջկենտրոնների բնակիչներին քարոզում ենք հեռախոսազանգերի միջոցով, Ստեփանակերտում տարածում ենք քարոզչական թերթիկներ և պաստառներ:  Կուսակցական սկզբնական կառույցների վրա ենք թողել գյուղերում բնակչության տեղեկացումը: Տպագրել ենք ԴԵՄ քվեարկելուն ուղղված մեր հիմնական փաստարկներն ընդգրկող քարոզչական թերթիկ, գունավոր պաստառներ, ինչը ներառում է ԴԵՄ քվեարկելու կոչ և մեր հիմնական կարգախոսը` «իշխանությունը քոնն է, մի' զիջիր այն ուրիշին», - նշել է պատգամավորը:

այլ նյութեր այս թեմայով


Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 62%
Քամի՝ 10 կմ/ժ
17 C°
 
15°  28° 
17.09.2019
14°  27° 
18.09.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը