ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19,922.35 դրամ ԱՐԾԱԹ - 228.19 դրամ ՊԼԱՏԻՆ - 12,986.46 դրամ

Մյունխենի հանդիպումը գործընթացի առկայության հիշեցում էր

Մյունխենում կայացած Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից ակնկալիքներն իսկզբանե մեծ չէին, սակայն սա նաև գործընթացի որակը ցույց տվող որոշակի ցուցիչ էր: Այն, որ նախարարների հանդիպումն ի վերջո կայացավ, ցույց է տալիս, որ համանախագահները մեծ ջանքեր են գործադրել գործընթացի առկայության տպավորություն ստեղծելու համար, բայց դա դեռևս առաջընթացի մասին խոսելու տեղիք չի տալիս:

Առաջին, ԱԳ նախարարների հանդիպումները, որպես կանոն, կոչված են համաձայնեցնելու նախագահները հաջորդ հանդիպումը կամ քննարկելու մինչ այդ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման արդյունքները: Հանդիպումից հետո արված հայտարարությունները ցույց են տալիս, որ այս փուլում նախագահների հանդիպման մասին խոսք անգամ չի գնում, իսկ պայմանավորվածությունների՝ այն է վստահության միջոցների   ներդրման հարցում որևէ առաջընթաց չկա: 

Երկրորդ, հեռու ենք նաև Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարումից: Եթե նախորդ հայտարարություններում խոսվում էր այդ պայմանավորվածություններն արագ կյանքի կոչելու, հետաքննության մեխանիզմներ ներդնելու մասին, ապա այս անգամ միջնորդներն ընդամները կողմերի հետ «մտքեր են փոխանակել» այդ պայմանվորվածությունների կատարման համար անհրաժեշտ քայլերի վերաբերյալ: Իսկ դա նշանակում է, որ այս հարցում ևս առաջընթաց չկա:

Երրորդ, համանախագահները նույնպես հրադադարի խախտման դեպքերի հաճախականության և ռազմատենչ հռետորաբանության աճ են նկատել, և այս անգամ այդ հարցին առավել մեծ ուշադրություն են հատկացրել՝ այդ թվում՝ վկայակոչելով Դովիլում համանախագահ երկրների նախագահների հայտարարությունը:

Համանախագահները կոչ են անում ճկունություն ցուցաբերել և վերադառնալ բանակցություններին: Դեռևս իրենց նախորդ հայտարարությամբ համանախագահներն ամրագրել էին, որ ցանկալի է, որ քաղաքական բանակցությունները զուգահեռ ընթանան վստահության միջոցների ներդրմանը: Սակայն, ներկայիս իրավիճակում, երբ Ադրբեջանն ամեն կերպ հրաժարվում է կատարել իր ստանձնած պարտավորությունները և խոչընդոտում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարմանը, խոսել քաղաքական բանակցությունների մասին ոչ նպատակահարմար է դառնում: Այդ իրավիճակում միջնորդների ադեկվատ պատասխանը, տրամաբանական է, որ լինի դիրքորոշման կոշտացումը և ճնշման մեծացումը Բաքվի վրա, եթե նրանց նպատակն իսկապես քաղաքական բանակցություններ վարելն ու դրանցում առաջընթաց գրանցելն է:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 46%
Քամի՝ 8 կմ/ժ
21 C°
 
13°  25° 
24.05.2019
16°  30° 
25.05.2019
Հարցում

Հավանե՞լ եք «Գահերի խաղ»-ի վերջին սերիան: