ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան, Էստոնիան և ԱՄԷ-ն առաջին «անվարորդ» զրահամեքենան են ստեղծել

Ermenihaber.am

Թուրքական ռազմարդյունաբերական «ASELSAN» ընկերությունը, էստոնական «MILREM» և արաբական «IGG» ընկերությունները համատեղ նոր ցամաքային զրահամեքենա են արտադրել,որը գործում է առանց մարդու կողմից անմիջական ղեկավարման:

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Ekonomi Haber» լրատվակայքին դա առաջին ռազմական մեքենան է, որը գործում է առանց անմիջական ղեկավարման:

«THeMIS» անունը կրող սարքը աշխատում է մարտկոցով և ընդունակ  է մեկ լիցքավորմամբ անխափան գործել 10 ժամ: Այն ունի շուրջ 750կգ բեռ կրելու հնարավորություն:

Միջին Ասիայի և Աֆրիկայի երկրների համար նախատեսված սարքը կրում է «Aselsan»-ի կողմից արտադրված «SARP» հեռահար կրակային կայանը:

Բացի ռազմական գործիք լինելուց՝ «THeMIS»-ը բազմաթիվ այլ ֆունկցիաներ ունի: Այն կարող է ռազմամթերք տեղափոխել, հայտնաբերել ինքնաշեն պայթուցիկ սարքեր, դուրս բերել վիրավորներին, ինչպես նաև՝ օգտագործվել որպես անօդաչու սարքերի համար վայրէջքի հարթակ:

 

 

 

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 72%
    Քամի՝ 0 կմ/ժ
    13 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: