ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 455,97 դրամ ԱՐԾԱԹ - 259,35 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 785,72 դրամ

Ալիևը սկսել է «Ժառանգը» օպերացիան

Alexandr Miridonov / Kommersant

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից առաջին փոխնախագահի պաշտոնում իր կնոջը՝ Մեհրիբան Ալիևային, նշանակումից հետո վերջինս դարձել է Ադրբեջանում երկրորդ կարևոր և ազդեցիկ դեմքը. այլևս պաշտոնապես Իլհամ Ալիևի կողմից ինչ-ինչ պատճառներով իր լիազորություններն իրականացնել չկարողանալու դեպքում նախագահի գործառույթներն անցնելու են նրա կնոջը:

Այս նշանակումը հնարավոր դարձավ Ադրբեջանում սեպտեմբերին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների շնորհիվ, որոնք, ինչպես արդեն երևում է գործնականում դրանց կիրառումից, միտված են Ալիևների դինաստիայի ժառանգական իշխանության ամրապնդմանը: Նշենք, որ Ադրբեջանում 2000-ականներին իրականացված սահմանադրական բոլոր «բարեփոխումները» ծառայել են հենց այդ նպատակին: 2003 թվականին փոփոխություններն իրականացվեցին, որպեսզի իշխանության գա Իլհամ Ալիևը, 2009 թվականին՝ որպեսզի նա կարողանա անսահմանափակ թվով հաղթել ընտրություններում, իսկ 2016 թվականի փոփոխությունները կոչված են հեշտացնելու իշխանության փոխանցումը նրա ընտանիքի անդամներին: Նշենք, որ Ալիևի վերջնական նպատակը իշխանությունն որդուն՝ Հեյդար Ալիևին, փոխանցելն է: Հաշվի առնելով, որ վերջինս նման պաշտոնի համար տարիքով փոքր է՝ Ալիևը ստիպված է եղել գնալ բարդ կոմբինացիայի. նվազեցնելով առաջադրվելու շեմը և երկարաձգելով նախագահի լիազորությունների ժամկետը՝ արդեն 2025 թվականին Հեյդար Ալիև Կրտսերին կարող ենք տեսնել ղեկավար բարձր պաշտոններում, իսկ մինչ այդ անհրաժեշտ է իշխանությունը պահել ընտանիքի ձեռքում և կողմնակի մարդկանց մոտ չթողնել երկրի ղեկին: Անցումային այդ դերի համար թերևս ամենահարմար թեկնածուն Մեհրիբանն է:

Միևնույն ժամանակ չպետք է մոռանալ, որ Մեհրիբան Ալիևան ներկայացնում է Փաշաևների կլանը, որն Ադրբեջանում իր ազդեցությամբ չի զիջում Ալիևների կլանին: Ուստի այս նշանակումը կարևոր է նաև երկրի ներսում կլանային բախումներից խուսափելու և բալանսը պահպանելու տեսանկյունից:

Ադրբեջանում տեղի ունեցող այս զարգացումներն անհասականալի են ոչ միայն Արևմուտքի համար (բավարար է հիշել Ֆրանսիայի նախկին վարչապետ, այժմ նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի շուրջ խորհրդարանում իր կնոջ աշխատելու ժամանակ ստացած աշխատավարձի պատճառով ծագած սկանդալի մասին, որը լուրջ ազդեցություն է ունեցել թեկնածուի վարկանիշի վրա), այլ նաև Արևելքի։ Երկրի քաղաքական կյանքի վրա իր ազդեցությամբ ամենահայտնի արևելյան «առաջին» տիկինը Կատարի էմիրա շեյխա Մոզան  է(Կատարի էմիրի երկրորդ կինն է), ում ազդեցությունն այնքան մեծ էր երկրի քաղաքական կյանքի վրա, որ էմիրի իշխանությունից հեռանալուց հետո երկրի ղեկավարումը ստանձնեց ոչ թե Էմիրի ավագ որդիn, այլ Մոզայի տղան: Սակայն, նույնիսկ նման լուրջ ազդեցություն ունենալով` նա շարունակում է պաշտոնապես հեռու լինել քաղաքականությունից՝ զբաղեցնելով ուղղակի հասարակական պաշտոններ:

Փաստորեն ժամանակակից աշխարհում Ադրբեջանը միակ պետությունն է՝ ընդ որում, ինչպես սիրում են պնդել Բաքվում, «ժողովրդավարական արժեքներին հավատարիմ» պետությունը, որտեղ նման զարգացումներն ընկալելի են: Միգուցե պատճառը Մեհրիբան Ալիևայի արժանիքներն են, որոնց համար նա Իլհամ Ալիևի կողմից արդեն պարգևատրվել է Հեյդար Ալիևի անվան մեդալով…

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 75%
Քամի՝ 4 կմ/ժ
0 C°
 
   
09.12.2019
   
10.12.2019
Հարցում

Արդյոք Հայաստանի իշխանությունները բավարար չափո՞վ են տեղեկացնում մեր հասարակությանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին: