ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 197,02 դրամ ԱՐԾԱԹ - 278,48 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 513,44 դրամ

Եվրոպան պետք է հետևություններ անի եվրապատգամավորների հանդեպ Բաքվի վերաբերմունքից

Բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ տեղի ունեցածի համար որևէ կոշտ արձագանք չստանալով՝ Ադրբեջանն անցավ եվրոպացի պատգամավորներին:

Սպասելի էր, որ Արցախի Հանրապետությունում անցկացվող սահմանադրական հանրաքվեին դիտորդի կարգավիճակով մասնակցող տարբեր երկրների ներկայացուցիչները և հատկապես պատգամավորները հայտնվելու էին Ադրբեջանի «սև ցուցակում», սպասելի էին նաև Բաքվից հնչող հայտարարությունները իբրև թե իր «տարածքային ամբողջականությունը» չհարգելու մասին:

Այնուամենայնիվ, այն, որ Եվրախորհրդարանի պատգամավորների նկատմամբ քրեական գործ է հարուցվելու, դժվար էր պատկերացնել: Բաքուն այս անգամ էլ փորձեց եվրոպացի պատգամավորների նկատմամբ կիրառել նույն հնարքը, ինչ արել էր Լապշինի հետ կապված՝ հայտարարել, իբրև թե այդ անձանց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել «Ինտերպոլի» միջոցով, ինչը, ինչպես Լապշինի դեպքում, կրկին հերքվեց: Անպատժելիությունը ծնում է նոր հանցանքներ: Այսքանից հետո զարմանալի կլինի՞, եթե Ադրբեջանը սկսի եվրապատգամավորների արտահանձման պահանջ ներկայացնել...

Հայկական կողմերը բազմիցս բարձրաձայնել են, որ ցանկացած հարցում՝ լինի հրադադարի ռեժիմի խախտում, թե ռազմատենչ հռետորաբանություն, Ադրբեջանին կոշտ չարձագանքելն ու պատասխանատվության չենթարկելը վերջինիս համար ամենաթողության մթնոլորտ է ստեղծում: Այդպես հասունացավ Ապրիլյան պատերազմը, ծնվեց Ռամիլ Սաֆարովը, իսկ այժմ արդեն հնչեցին սպառնալիքներ եվրապատգամավորների հասցեին:

Բացի այդ, ալիևյան ռեժիմը տարիներ շարունակ կոպտորեն ոտնահարում է մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունն Ադրբեջանում՝ ձերբակալելով լրագրողների, ազգի դավաճան դարձնելով հայերի հետ համագործակցող ադրբեջանցի քաղաքացիական գործիչների: Իսկ այսօր արդեն Բաքուն քայլեր է ձեռնարկում միջազգային մակարդակով մարդկանց տեղաշարժի իրավունքն ու խոսքի ազատությունը սահմանափակելու ուղղությամբ:

Ստեղծված իրավիճակում Եվրոպան կամ պետք է պաշտպանի սեփական արժեքները, կամ լուռ հանդուրժի Ադրբեջանի ոտնձգություններն իր քաղաքացիների հանդեպ: 

այլ նյութեր այս թեմայով


Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 55%
Քամի՝ 7 կմ/ժ
17 C°
 
15°  29° 
19.09.2019
15°  30° 
20.09.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը