ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ըմբոստ գեներալը» ազգային անվտանգության հարցերում կդիմակայի՞ Թրամփին

US Army

«Մեծ տաղանդ և մեծ փորձ ունեցող մարդ». այսպես է բնութագրել նախագահ Թրամփն ազգային անվտանգության հարցերով իր նոր խորհրդական գեներալ Ռայմոնդ ՄաքՄասթերին:

Նշվում է, որ այդ պաշտոնում գեներալի նշանակման համար հանրապետականները հետնաբեմային լուրջ արշավ են իրականացրել: Գեներալն ունի ինտելեկտուալի և ռազմական ստրատեգի համբավ:

Ռայմոնդ ՄաքՄասթերն, ի տարբերություն Ֆիլինի, ով մինչ այդ պաշտոնում նշանակվելն աշխատում էր Թրամփի նախընտրական շտաբում, որևէ կապ չուներ Թրամփի հետ: ՄաքՄասթերը համարվում է բացառապես անկախ հայացքների տեր մարդ, ով միշտ պատրաստ է ղեկավարության մոտ պնդել իր տեսակետը, ինչի համար նա ստացել է «Ըմբոստ գեներալ» մականունը:

Ռայմոնդ ՄաքՄասթերն ավարտել է ԱՄՆ-ի ռազմական ամենահեղինակավոր ուսումնական հաստատությունը՝ Ուեսթ Փոյնթի ակադեմիան: Ակտիվորեն մասնակցել է ռազմական գործողություններին, մասնավորապես՝ 1990-91 թվականներին «Փոթորիկ անապատում» ամերիկյան գործողությանը, որի շրջանակներում ճակատամարտերից մեկի ժամանակ նրա հրամանատարությամբ ամերիկյան ուժերը ջախջախիչ պարտության են մատնել Սադամ Հուսեյնի բանակին: 55-ամյա ՄաքՄասթերը Պարսից ծոցում առաջին պատերազմի ժամանակ ցուցաբերած խիզախության համար պարգևատրվել է «Արծաթե աստղ» մեդալով:

Լայն ճանաչում գեներալը ձեռք է բերել 1997 թվականին իր «Ռազմական պարտքի խախտում» գրքի հրապարակումից հետո: Այդ գրքում ՄաքՄասթերը քննադատության էր ենթարկել Շտաբի պետերի միացյալ հանձնաժողովին Վիետնամի պատերազմի ժամանակ նախագահ Լինդոն Ջոնսոնի դեմ հանդես չգալու համար: Արդյունքում գիրքը հայտնվել է ԱՄՆ-ի բանակի սպաներին խորհուրդ տրվող գրքերի ցանկում:

Նա իր հեղինակությունն ամրապնդել է Իրաքյան երկրորդ պատերազմի ժամանակ, երբ 2005 թվականին նրա հրամանատարությամբ ամերիկացիներին հաջողվեց գրավել Թալ-Աֆար քաղաքը:

Մինչ այս պաշտոնում նշանակվելը ՄաքՄասթերը զբաղեցրել է ԱՄՆ-ի բանակի գործակալության ղեկավարի պաշտոնը: Վերջինս պատասխանատու է ռազմական ոլորտի վերջին մշակումներն ամերիկյան զինված ուժերում ներդնելու համար: Նա փորձում էր իշխանություններին համոզել, որ պատերազմը կարելի է հաղթել նաև հեռավորության վրա՝ բարձրտեխնոլոգիական զենքերի և կետային հարվածների շնորհիվ: Նա պնդում էր, որ բանակն արդիականացման կարիք ունի, ինչպես նաև զգուշացնում էր, որ բանակն երկրի անվտանգության ապահովման համար կարող է դառնալ չափազանց փոքր:

Ավելացնենք, որ մեկ տարի առաջ Time ամսագիրը նրան անվանել է «ԱՄՆ-ի բանակի ապագայի ճարտարապետ»՝ ներառելով աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց 100-յակում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: