ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփի տնտեսավարման հետքերով

EADaily

2016թ. վիճակագրության համաձայն՝ Չինաստանը դարձել է Գերմանիայի գլխավոր առևտրային գործընկերը՝ առաջին անգամ գերազանցելով ԱՄՆ-ին:  Չին-գերմանական առևտրաշրջանառությունը 2016թ.-ին ավելացել է 180 մլրդ դոլարով: Պետք է նշել, որ 2015թ. տվյալներով Գերմանիայի առաջատար առևտրային գործընկերն ԱՄՆ էր, որն այսօր հայտնվել է երրորդ տեղում: Առևտրային նման վիճակագրությունն, իհարկե, վերաբերում է 2016թ. ողջ ընթացքին, սակայն չի բացառվում, որ այս տենդենցը պահպանվի և խրախուսվի հատկապես գերմանական քաղաքականությամբ՝ հաշիվ առնելով ԱՄՆ տնտեսական քաղաքականության վերաբերյալ Թրամփի նորամուծությունները:

Հայտնի է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վարում է ռադիկալ տնտեսական քաղաքականություն, գոնե մինչ այժմ արված հայտարարություններն ու Թրամփի վարչակազմի կողմից հնչեցված սպառնալիքներն առնվազն նման կերպ կարելի է բնութագրել:  Խոսքը մասնավորապես վերաբերում է ԱՄՆ սահմաններից դուրս գործող ամերիկյան ընկերությունների համար ներկրման հարկերի բարձրացմանը,  Մեքսիկայի տարածքում գործող ամերիկյան ընկերություններին ուղղված սպառնալիքներին, որոնք հանգեցրել են  կապիտալի համաշխարհային հոսքի արդեն իսկ նշմարվող փոփոխությունների:

Նպատակը

Թրամփի կողմից վերազգային ընկերությունների նկատմամբ ծայրահեղ մոտեցումն այն է, որ  այդ ընկերություններն այլ երկրներում են ստեղծում համախառն ներքին արդյունք: Այս տրամաբանության համաձայն՝ այդ ընկերությունների կապիտալը պետք է «տուն» վերադառնա և աշխատի ի շահ Միացյալ Նահանգների:

Իրականությունը

 Եթե անգամ ամեն ինչ հաջողությամբ ընթանա, ապա Թրամփի ենթադրած դրական արդյունքներն ամերիկյան տնտեսությունը կզգա տարիներ անց, երբ արդեն այդ ընկերություններն արտասահմանյան սպառողների շուկայի, տեղափոխման, ամերիկյան թանկ աշխատուժի ծախսերն ամբողջության փակած կլինեն և կսկսեն հետապնդել զուտ շահույթ:

Իսկ մինչ այդ....

 Հավանական է, որ Թրամփի ուլտիմատումն ամերիկյան շատ ընկերությունների վրա կունենա ուղղակի  և անուղղակի ազդեցություն: Առաջինի պարագայում այդ ընկերություններն իրենք կնախընտրեն վերադառնալ Միացյալ Նահանգներ, քանի որ, ըստ էության, հենց այնտեղ է նրանց սպառման հիմնական շուկան: Անուղղակի հետևանքը կլինի այն, որ առևտրային գործընկեր կողմերն իրենք կփորձեն ամերիկյան բիզնեսին այլընտրանքներ փնտրելուն գնալ, ինչից  կօգտվեն ԱՄՆ հիմնական առևտրային մրցակից երկրները:

Ամերիկյան տնտեսության պարագայում սա մեծ ցնցումների առիթ կարող է հանդիսանալ, որով էլ կպայմանավորվեն դոլարի փոխարժեքի թուլացումն, իսկ համաշխարհային տնտեսության մասով կապիտալի ուժեղ հոսքեր են նկատվելու, որոնք ևս միառժամանակ համաշխարհային շուկայում անորոշության վակուում կստեղծեն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: