ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հասան Ռոհանին կառաջադրվի նախագահական մրցապայքարում

Business Standard

Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Հուսեյն Ալի Ամիրին հաստատել է լուրն այն մասին, որ ներկայիս նախագահ Հասան Ռոհանին  կպայքարի նախագահության երկրորդ ժամկետի համար: Այդ մասին այսօր հայտնել է AFP գործակալությունը, հաղորդում  է «Ռեգնում» գործակալությունը:

Նախագահական ընտրություններն Իրանում կանցկացվեն այս տարվա մայիսին: Ալի Ամիրի խոսքերով, վերջին մի քանի շաբաթներին Ռոհանին եկել է եզրակացության, որ կմասնակցի ընտրություններին:

 Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա հոկտեմբերին Իրանի Ներքին գործերի նախարար Աբդոլրեզա Ռահմանի Ֆազլին հայտարարել է, որ գործող նախագահը մտադիր է մասնակցել 2017թ. նախանշված ընտրություններին:

Հայտնի է, որ Իրանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախագահի թեկնածուների գրանցումը կսկսի ապրիլի 10-14-ն ընկած ժամանակահատվածում: Նախընտրական քարոզարշավը կսկսի ապրիլի 27-ից, կավարտվի մայիսի 16-ին:

Նախագահական ընտրությունների ամսաթիվը հաստատվել է 2017թ. մայիսի 19-ը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը մտադիր չէ թեկնածություն դնել:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: