ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրաքի վարչապետն առաջին անգամ Մոսուլ է ժամանել ԻՊ-ի կողմից քաղաքի գրավումից հետո

verelq.am

Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին առաջին անգամ Մոսուլ է ժամանել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից 2014 թվականին քաղաքի գրավումից հետո:

Իրաքի կառավարության ղեկավարը և հանրապետության զինված ուժերի գլխավոր հրամանատարը Մոսուլ է ժամանել, որպեսզի անձամբ ծանոթանա ահաբեկիչներից քաղաքն ազատագրելու գործողության ընթացքին և անցկացնի ռազմարշավում գործի դրված ստորաբաժանումների ստուգում:

Ավելի վաղ կառավարական ուժերի ջոկատները հայտարարել էին արևմտյան Մոսուլի կենտրոնական թաղամասերում կառավարական շենքերի համալիրի նկատմամբ լիակատար հսկողությունը վերադարձնելու մասին: Քաղաքից ստացվող տեղեկությունների համաձայն, զինյալներն իրաքցի զինվորականների մարտական հաջողություններից հետո ԻՊ-ի ղեկավարությունից կարգադրություն են ստացել շտապ կարգով հեռանալ Մոսուլից և ուղևորվել Ռաքքա՝ Սիրիայում ԻՊ-ի գլխավոր պատվարը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: