ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Վալդայ» բանավեճի միջազգային ակումբի արտագնա նիստը տեղի կունենա Երևանում

«Վալդայ» անունը կրող բանավեճի միջազգային ակումբը մարտի 11-ին արտագնա նիստ կանցկացնի Երևանում: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» լրատվական լործակալությունը:

«Փոփոխությունների ժամանակը. Աշխարհը գլոբալ անկանխատեսելիության դարաշրջանում» թեմայով նիստին կմասնակցեն և իրենց տեսակետները կհայտնեն ակումբի փորձագետները և Հայաստանի գիտական հանրության ներկայացուցիչները:

«Արտագնա նիստը նվիրվելու է Եվրասիայի տարածքում տեղի ունեցող զարգացումներին, Մերձավոր Արևելքից եկող մարտահրավերներին և դրանց ազդեցությունը Հարավային Կովկասի վրա, ինչպես նաև արդի ժամանակների մարտահրավերների համատեքստում»,- նշել է «Վալդայ» ակումբի զարգացման և աջակցման հիմնադրամի ղեկավար Անդրեյ Բիստրիցկին:

Մերձավոր Արևելքը վերածվել է մի հարթակի, որտեղ բախվում են խոշոր գերտերությունների շահերը:  Նրանից, թե ինչ տեղի կունենա տարածաշրջանում և ինչպիսի հանգուցալուծում կունենա դա, կախված է աշխարհի տարբեր հատվածներում, իսկ առաջին հերթին՝ «մեծ Եվրասիայում» զարգացումների դինամիկան: 

Այսօր «Մեծ Եվրասիան» դարձել է զարգացման և ազդեցության նոր գլոբալ կենտրոն: Ռուսաստանը և իր գործընկերներն ակտիվ գործողություններ են իրականացնում Եվրասիական տնտեսական միության ամրապնդման ուղղությամբ Ռուսաստանի՝ դեպի Արևելք կողմնորոշվելու շրջանակներում: Չինաստանը թեքվում է դեպի արևմուտք՝  եվրոպական ուղղության վրա տրանսպորտային և ենթակառուցվածքային միջանցքների ստեղծման հիմք դնելով:

«Մեծ Եվրոպա» նախագիծը, որը ենթադրում էր Եվրոպայի անսահման ընդլայնում Բրյուսել կենտրոնով, փաստացի ավարտվեց: Այս բոլոր միտումները պահանջում են նոր իմաստավորում՝ այս մեծ եվրասիական տարածությունում համագործակցության համար անհրաժեշտ կլինի հրաժարվել որոշ կարծրատիպերից, կձևակերպվեն որակապես այլ մոտեցումներ:

Նիստին կմասնակցեն ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ վարչապետի խորհրդական Ալեքսանդր Խաչատրյանը, «Վալդայ» ակումբի զարգացման և աջակցման հիմնադրամի ղեկավար Անդրեյ Բիստրիցկին, «Վալդայ» ակումբի գիտական աշխատանքների գծով տնօերն Ֆեոդոր Լուկյանովը, ՌԴ Գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի ղեկավար Վիտալի Նաումկինը, ՌԴ ԱԳՆ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի ռեկտոր Անատոլի Տորկունովը, Վաշինգտոնի գլոբոլ հետաքրքրությունների կենտրոնի նախագահ Նիկոլայ Զլոբինը, ռուս-գերմանական ֆորումի տնօերն Ալեքսանդր Ռարը, Եվրասիական զարգացման բանկի գլխավոր տնտեսագետ Յարոսլավ Լիսովոլիկը, «Վալդայ» ակումբի ծրագրերի ղեկավար Տիմոֆեյ Բորդաչուկը և այլոք:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    20 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: